×


Լյուսի Հայրապետյանի տարեդարձը Ծաղկաձորում եւ սիրելիի անակնկալը

Երեկ Լյուսի Հայրապետյանի օրը յուրահատուկ եւ անակնկալներով լի է անցել: Մոդել-հաղորդավարուհին նշել է տարեդարձը: Ինչպես ինքն է կատակով ասել, բոլորը գիտեն՝ 18 տարեկան է, թող այդպես էլ իմանան:

«Կեսգիշերից րոպեներ առաջ իմ մտերիմ ընկերը զանգահարեց եւ ասաց, որ այնքան պետք է խոսի, որ հենց կեսգիշերին առաջին շնորհավորանքն իրենը լինի: Այդպես էլ եղավ, որին հաջորդեց մտերիմներիս` քրոջս ու ընկերներիս անակնկալը: Նրանք հայտնվեցին մեր բակում եւ տոնական տորթով շնորհավորեցին: Տարեդարձիս օրը, երբ Երեւանում եմ լինում, քույրս միշտ կեսգիշերին անակնկալով է շնորհավորում: Այս տարին էլ բացառություն չէր. հեղինակներն այս անգամ քույրս եւ ընկերուհիս` Մարիամն էին: Շատ լավ անցավ»,-BRAVO.am-ին ասել է Լյուսին եւ հավելել, որ օրը մտերիմ մարդկանց հետ անցկացրել է Ծաղկաձորում:

Լյուսի Հայրապետյանը


Նրա խոսքով՝ վերջին տարիներին տարեդարձին մեծ շուքով չի պատրաստվում: Չի սիրում երկար նախապատրաստվել: Դա վերաբերում է ինչպես թռիչքներին, այնպես էլ ծննդյան օրվան: Տարիներ առաջ էր, որ մանրակրկտորեն էր պատրաստվում: Հիմա էլ այդպես չէ:

Հոբելյարի հիշողության մեջ դեռ վառ է 22-ամյակը, որը տոնել են ռեստորաններից մեկում: Հիշում է՝ հատուկ զգեստ էր կարել, շատ հյուրեր կային, իսկ վերջում էլ ընկերը հրավառություն կազմակերպեց: Շատ ուրախ եւ անմոռանալի տոն էր:

Լյուսի Հայրապետյանի տարեդարձին


«Այս տարին եւս կառանձնացնեմ: Սկսում եմ տարբերել լավն ու վատը: Իմ կողքին մնացել են շատ քիչ մարդիկ: Շատ շնորհակալ եմ, որ այսքան խելք հավաքեցի: Ի դեպ, տորթի մոմերը փչելիս երազանք պահելուն միշտ անլուրջ եմ վերաբերվել: Մտածում եմ, որ դրանք փչելով չեն իրականանում:Այս տարի երկու տորթ եմ ունեցել եւ երկու անգամ եմ երազանք պահել: Առաջինը վերաբերում է իմ եւ ընկերուհուս՝ Մարիամի անձնական կյանքին: Ուզում եմ, որ երկուսս էլ երջանիկ լինենք, իսկ մյուսը` ընտանիքիս՝ քույրիկիս եւ ինձ հարազատ մարդկանց համար»,-ասել է Լյուսին:

Նվերների մասին խոսելիս նա նշել է, որ դրանք այս տարի հիմնականում նվեր-քարտի տեսքով էին: Առանձնացնում է մայրիկի նվերը՝ բացիկ, որում գրված են այս տողերը՝ «Դու ինձ այս աշխարհում մայր դարձրիր: Դա աշխարհի ամենամեծ նվերն էր, իմ սիրուն աղջիկ»:

Լյուսի Հայրապետյանը


Ամենաանմոռանալի նվերը, թերեւս, տարիներ առաջ ընկերոջ կողմից ստացած բացիկն է՝ նրա սիրելի՝ իր լուսանկարներով եւ ռուսերեն սիրո խոստովանությամբ, որի տառասխալները հետո ուղղել էր:): «Մինչեւ վերջերս մտածում էի, որ այդ բացիկին հավասարազոր թանկ նվեր չի լինի, բայց երբ սիրելի տղամարդը նվիրում է հատուկ արտասահմանից պատվիրված, ճաշակիս համապատասխան բարձրակրունկ կոշիկ, բոլորովին այլ է: Շատ անսպասելի ու հաճելի անակնկալ էր: Այն եւս ներառվեց հաճելի ու անմոռանալի նվերի ցանկում»,-եզրափակել է Լյուսին:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լյուսի Հայրապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին