×


Գեւորգ Բարսամյանի ընտանիքը

Ծնվել է Գեւորգ Բարսամյանի երրորդ որդին

Գեւորգ Բարսամյանը հունվարի 3-ին երրորդ անգամ հայր է դարձել: Կինը նրան կրկին արու զավակ է պարգեւել: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է երեք երեխայի հայր լինելու զգացողության եւ աղջիկ ունենալու ցանկության մասին:

Գեւորգն ու Նինան իրենց երրորդ զավակին Արթուր են անվանակոչել. «Երկուսով ենք ընտրել, երկմտանք չի եղել, միանգամից հենց անվան այդ տարբերակն ենք որոշել»,-նշել է նա եւ հավելել.«Զգացողություններս շատ հետաքրքիր էին, երբ առաջին անգամ հայր դարձա. տարիներ առաջ էր, եւ ես բավական երիտասարդ էի, իսկ այժմ` ավելի հասուն տարիքում, միանշանակ այլ զգացողություն ունեմ: Ինչպես սկսվում են բարի հեքիաթները` թագավորն ունենում է 3 տղա, հենց այդպես թագավորական եմ ինձ զգում:)»:

Գեւորգ Բարսամյանը՝ նորածին որդու հետ


Երգիչը խոստովանել է, որ աղջիկ ունենալու մեծ ցանկություն ուներ.«Բայց այնպես չէր, որ երբ իմացանք՝ մեր երրորդ երեխան էլ տղա է լինելու, ինչ-որ բան փոխվեց, նույն ոգեւորությամբ սպասում էինք նրան: Դեռ պլաններում չկա աղջիկ ունենալը, բայց գուցե տարիներ հետո մտածենք նաեւ չորրորդ երեխայի մասին»:

Որդիների մասին խոսելիս` Գեւորգն ասել է.«Մեծը` Հակոբը, 9 տարեկան է, իսկ արդեն միջնեկ տղաս` Արմենը, 8 տարեկան: Նրանք շատ զբաղված են իրենց դասերով եւ պարապմունքներով: Առավոտյան դասի են, հետո շախմատի, նկարչության, կարատեի, եւ այդպես գրեթե ամեն օր»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գեւորգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին