×


Սվետլանա Բոսնոյանն ու Միսթր X-ը

Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանն ամուսնալուծվել են

Ամերիկաբնակ ամուսիններ Արթուր Հակոբյանը՝ Միսթր X-ն ու կինը՝ Սվետլանա Բոսնոյանն ամուսնալուծվել են:

BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը հրաժարվեց պատասխանել անձնական կյանքին վերաբերող հարցերին՝ ո´չ հերքելով, ո´չ էլ՝ հաստատելով լուրը:

Սվետլանա Բոսնոյանն ու Միսթր X-ը


Սվետլանան խոտովանեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը. «Մի քանի ամիս է ինչ մենք ամուսնալուծվել ենք: Կարծում եմ՝ ճիշտ չի լինի խոսել պատճառների մասին՝ դրանք նեղ անձնական են ու հաստատ շատերին չեն էլ հետաքրքրի»,- նշել է հաղորդավարուհին:

Նրա փոխանցմամբ՝ ամուսնալուծության գործընթացն ընթացքի մեջ է. «Շուտով նաեւ օրենքի դաշտում կհամարվենք ամուսնալուծված: Միասին չապրելն ու այս երկարատեւ գործընթացները չեն խանգարել Արթուրի ու մեր դստեր՝ Իզաբելի հարաբերություններին: Երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու լավ ենք հասկանում, որ պետք չէ երեխային խառնել մեծերի խնդիրներին: Ամեն բան անում ենք, որ Իզաբելը մեզ հաշտ տեսնի, ու ոչինչ չխանգարի նրա մանկական անհոգ երջանկությանը:

Սվետլանա Բոսնոյանն ու Միսթր X-ը


Հայր ու դուստր գրեթե ամեն օր հանդիպում են, միասին զբոսնում, խաղում: Նրանց հարաբերությունների մեջ ոչ մի բան չի փոխվել ու, հուսով եմ, երբեք էլ չի փոխվի»,- եզրափակել է Սվետլանան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին