×


Սերգեյ Մովսիսյանը 4-րդ անգամ հայր է դարձել

Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանն այսուհետեւ քառակի հայրիկ է:): Նա առաջին կնոջից ունի 2 տղա եւ մեկ աղջիկ, իսկ երկրորդ կինը՝ Յուլյան, նոյեմբերի 4-ին արու զավակ է պարգեւել: Պրահայում բնակվող շախմատիստը BRAVO.am-ին է տրամադրել նորածնի լուսանկարները:

«Ես եւ կինս անվան մի քանի տարբերակներ ունեինք, որոնցից էլ ընտրեցինք Գաբրիելը»,-պատմել է Սերգեյը եւ հավելել, որ որդին ծնվել է իր տարեդարձի հաջորդ օրը.«Բառերով հնարավոր չէ բացատրել զգացողություններս: Պարզապես կասեմ, որ շատ երջանիկ եմ»:

Սերգեյ Մովսիսյանի որդին՝ Գաբրիելը


Շախմատիստը նոր է վերադարձել Եվրոպայի թիմային առաջնությունից: Նրա խոսքով՝ այս անգամ անհաջող է խաղացել եւ չի կարողացել օգնել թիմին:

BRAVO.am-ը նորածին Գաբրիելին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սերգեյ Մովսիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին