×


Տաթեւիկ Վարդեւանյանի աղջիկների տարեդարձը Կրետեում

Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրի մեկնաբան Տաթեւիկ Վարդեւանյանն օրերս է վերադարձել արձակուրդից, որն այս տարի աղջիկների եւ մայրիկի հետ անցկացրել է Կրետե կղզում.«Ամուսինս աշխատանքային զբաղվածության պատճառով այս տարի չկարողացավ մեզ միանալ: Իհարկե, երեխաների հետ լիարժեք հանգստանալ հնարավոր չէ, բայց իմ երեք դուստրն էլ շատ են սիրում ջուրը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա եւ հավելել.«Փոքրիկս առաջին անգամ էր ծովում եւ շատ սիրեց. ջրից դուրս բերել հնարավոր չէր: Երբ տեսնում ես երեխաներիդ հրճվանքն ու ուրախությունը, դա էլ ապահովում է «լիարժեք հանգիստ» ասվածը»:

Տաթեւիկ Վարդեւանյանը` դուստրերի հետ


Տաթեւիկը պատմել է, որ Կրետեում առաջին անգամ էին եւ շատ են հավանել բնաշխարհն ու կլիման.«Եղանք Բալոսում, որտեղ երեք ծովերն են միանում. իսկական հրաշք էր: Այնտեղ արեւի շողերի ներքո հնարավոր է ջրի 17 երանգ տեսնել: Հունաստանում նաեւ նավով ճամփորդություն ունեցանք, ինչը եւս շատ տպավորեց երեխաներին»:

Տաթեւիկ Վարդեւանյանը` դուստրերի հետ


Հանգստի ընթացքում նրանք նշել են երկվորյակների 10-ամյակը.«Զարդարել էինք հյուրանոցի համարը, եւ աչքերը բացելուն պես արդեն ուրախ էին, որ ամեն տարվա նման այս անգամ էլ օրը սկսում են գունեղ փուչիկներով եւ լավ տրամադրությամբ: Նրանց անակնկալ մատուցեց հյուրանոցի աշխատակիցը՝ երկու փոքրիկ տորթով ներս մտնելով: Աղջիկներս ցանկություն էին հայտնել իրենց օրն անցկացնել ջրաշխարհում, այցելեցինք Կրետեի ամենամեծ ջրաշխարհը եւ հրաշալի ժամանակ անցկացրինք, իսկ երեկոյան հյուրանոցում խնջույք կազմակերպեցինք մեր ընկերների հետ. այնտեղ էր նաեւ ընկերուհիս` իր երեխաների հետ: Ի դեպ, առաջին անգամ էր, որ աղջիկներիս տարեդարձը արտերկրում էինք նշում»:

Տաթեւիկ Վարդեւանյանի դուստրը


Հաղորդավարուհու համար հանգիստն ասոցացվում է ջրի հետ.«Շատ եմ սիրում ծովը, սակայն սիրում եմ համադրել ճանաչողական, պատմական էքսկուրսների հետ: Որեւէ երկիր այցելելիս փորձում եմ հնարավորինս ծանոթանալ մշակույթին եւ պատմական արժեքներին, խոհանոցի նկատմամբ եւս անտարբեր չեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Տաթեւիկ Վարդեւանյանի անաձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին