×


«Երազում եմ երկրորդ երեխա ունենալու մասին». Ալեքսանդր Բաբասյան

Երեւանի մանկական ժամանցի կենտրոններից մեկում երեկ մթնոլորտը տոնական էր: Ալեքսանդր Բաբասյանը նշում էր իր 35 եւ որդու 3-ամյակը:

Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ


Հայկական մի շարք հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասանը BRAVO.am–ին ասել է, որ առաջին շնորհավորանքն ու բարեմաղթանքները եղել են կնոջ ու որդու կողմից. «Կինս ինձ համար նվեր էր պատրաստել, որն այս տարի ինձ հանձնեց որդիս: Չեմ կարողանում բառերով բացատրել, թե այդ պահին ինչ զգացի: Աննկարագրելի պահ էր, անսահման երջանիկ էի ու հուզված, որ իմ որդին արդեն գիտակցաբար ինձ նվեր է մատուցում: Լիլիթը երկու նվեր էր պատրաստել, մեկը խիստ անձնական է, չեմ բարձրաձայնի, մյուսը՝ թեւնոց, որը նա Շվեդիայից էր գնել: Առհասարակ նվերներին շատ ուշադրություն չեմ դարձնում: Իմ կյանքում մի այնպիսի փուլի եմ հասել, որ գեղեցիկ ու թանկ հագուստներով, ոսկյա իրերով ինձ չեն ուրախացնի: Այժմ էմոցիոնալ ու զգացմունքային նվերների պակաս ունեմ, որոնք ինձ իսկապես անակնկալի կբերեն ու կհուզեն: Կնոջս՝ Լիլիթին, հաջողվում է այդպիսի նվերներ մատուցել»:

Դերասանը տոնական երեկոն նվիրել է որդուն. «Երեխայի ծնվելուց հետո օրն ամբողջությամբ նրանն է դարձել: Նույնիսկ ընկերներս որ զանգահարում են, կատակով ասում են՝ դու հեչ, տղայիդ ծնունդը շնորհավոր :)»:

Ալեքսանդր Բաբասյանը` որդու հետ


Տորթի գաղափարը կնոջինս էր. «Երկհարկանի տորթի գլխին առյուծի ու ձագի արձան էր, որը մեզ՝ հայր ու որդու էր նվիրվում, մենք էլ համաստեղությամբ Առյուծ ենք: Շատ սիրուն ու համեղ տորթ էր: Մոմերը փչելիս երազանք չեմ մտապահել, բայց շատ երազանքներ ունեմ, որից ամենակարեւրը երկորդ երեխայի ծնունդն է, ինչը, հուսով եմ, շուտով կիրականանա»:

Վերհիշելով ամենաանմոռանալի ծննդյան օրը՝ Ալեքսանդրն առանձնացրել է երկուսը. «Շատ լավ եմ հիշում 30 ամյակս, մեծ խնջույք էի կազամակերպել՝ հրավիրելով մոտ 100 հյուրի, այդ օրն էլ Լիլիթն առաջին անգամ ծանոթացավ ծնողներիս հետ, իսկ եկրորդը՝ երեք տարի առաջ էր, երբ ծնվեց տղաս»:


BRAVO.am-ը շնորհավորում է Ալեքսանդրնին եւ նորանոր հաջողություններ ցանկանում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի / BRAVO.am /
Լուսանկարները՝ Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին