×


Անի Երանյան. “Սիրելիի հետ նշելը լրիվ ուրիշ հաճույք է”

Փետրվարի 4-ին Անի Երանյանն իր սիրելիի, ընկերների ու հարազատների հետ նշել է ծննդյան տարեդարձը: Դերասանուհու համար իր 21-ամյակը հիշարժան են դարձրել սերիալի աշխատակազմն ու ընկերները: Ծննդյան լուսանկարներով ու տպավորություններով Անին կիսվել է BRAVO.am-ի հետ, նաեւ խոսել է սիրելիի՝ Մովսես Երեմյանի մասին:):

Անի Երանյանը սիրելիի` Մովսեսի հետ


“Երբ բացի ընկերական ու ընտանեկան շրջապատից, կողքիդ կա այն մարդը, որը լրացնում է, քեզ հետ հավասար ուրախանում քո տոնին, սա լրիվ ուրիշ հաճույք է: Մոսոն ինձնից շատ էր ոգեւորվել ու պատրաստվել:)”,- նշել է դերասանուհին:

Անին ու Մովսեսը նկարահանվում են նույն սերիալում: Դերասանուհու ընտրյալը  սերիալի անձնակազմի հետ Անիին անակնկալ են մատուցել գիշերը. “Ուղիղ կեսգիշերին եկել էին մեր բակ՝ պլակատներով, փուչիկներով, գլխարկներով: Ինձ տարան ռադիոտուն, գնացինք մեր աշխատասենյակը, մոտ մարդկանցով նշեցինք գիշերը”, - պատմել է Անին ու շարունակել. “Աչքերս փակ ինձ ռադիոտնից իջացրին դեպի Սայաթ-Նովա փողոց, աչքերս բացեցի ու գովազդային վահանակի տեղն իմ նկարը տեսա, որի վրա գրված էր՝ “Անի՛, ծնունդդ շնորհավոր”: Այդ պաստառը մինչեւ մարտի մեկը կախված է լինելու: Նրանք ինձ չափից դուրս լավ են ճանաչում, գիտեն իմ ճաշակը, նվիրում են այն, ինչից ոգեւորվում եմ”:

Անի Երանյանը սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանի եւ Արմինե Հովսեփյանի հետ


Փետրվարի 4-ի երեկոյան դերասանուհին տարեդարձը շարունակել է նշել ռեստորաններից մեկում. “Ընկերներս գիտեին, որ հրավիրված են իմ ծննդին, բայց առաջ անցան, ու գիշերվանից սկսեցին անակնկալները: 21-ամյակս ամենահիշարժան ծնունդներից մեկը դարձավ, չնայած ամեն անգամ ծննդիս օրը հետաքրքիր անակնկալներ ստացել եմ”:

Իր ծննդյան օրն անչափ սիրող Անի Երանյանն ամեն տարի պարտադիր նշում է այն, օրինակ՝  20-ամյակը նշել է Մոսկվայում. “Սերիալի աշխատակազմից Ելենա Արշակյանի, Արմինե Հովսեփյանի ու Աննա Հարությունյանի հետ ծննդիցս երկու օր առաջ գնացինք Մոսկվա՝  հայրիկիս մոտ: Այնտեղ նշելուց հետո եկանք նորից Երեւանում մյուս ընկերների հետ էլ նշեցինք: Ամեն տարի ինչ-որ հետաքրքիր բան մտածում ենք”:

Արփինե Իսրայելյանն իր նշանածի հետ


“Իրար վաղուց ենք ճանաչել, բայց շփում չի եղել”. Անի Երանյան

Իր եւ Մովսեսի հարաբերությունների մասին Անին որոշել էր լռել, բայց կարծում է՝ փակագծերը բացելու ժամանակն է: Մովսես Երեմյանը մոդել է, երկար տարիներ պարել է, նկարահանվել մի շարք գովազդներում, տեսահոլովակներում, սերիալներում. “Իրար վաղուց ենք ճանաչել, բայց շփում չի եղել: Այնպես եղավ, որ գործնական թեմաներով պետք է հանդիպեինք. սկսեցինք շփվել, քիչ-քիչ ամեն ինչ լրջացավ: Բայց կարծում եմ՝ շուտ է ամուսնության մասին խոսելը, չեմ էլ ուզում հերքել, ուղղակի չգիտեմ՝ ինչպես կստացվի”:

Անի Երանյանն իր սիրելիի, ընկերների ու մտերիմների հետ նշել է 21-ամյակը


Անին նշել է՝  ինքը չի միջնորդել, որ սիրելին նույն սերիալում նկարվի, նրան ընտրել են քասթինգի արդյունքում. “Մինչ այդ էլ տարբեր տեղերում նկարվել է, արդեն հայտնի էր մեր ոլորտում, իրեն իմ միջոցով չեն ընտրել,  բայց լավ է, որ այսպես ստացվեց:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Երանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW