×


Աննա Դովլաթյանի նախատոնական նվերը Դավիթ Աղաջանյանից

Աննա Դովլաթյանի տանն արդեն տոնական տրամադրություն է: «Կայարան» սերիալի դերասանուհուն տոնածառը զարդարելու գործում օգնել է սիրելին՝ Դավիթ Աղաջանյանը: BRAVO.am-ի հետ զրույցում Աննան պատմել է, թե ինչու է որոշել մեկ ամիս շուտ զարդարել տոնական ծառը, եւ թե նախատոնական ինչ նվեր է ստացել ընտրյալից:

Աննա Դովլաթյանը Սանտա անունով կատու է նվեր ստացել :)


«Այնքան շատ եմ սիրում Նոր տարին, որ երեխայի պես ուրախանում ու սպասում եմ այդ կախարդական գիշերվան: Դավիթն էլ, իմանալով դա, առաջարկեց միասին տոնածառ դնել, որը, կարծում եմ, մինչեւ գարուն կմնա:)»,-նշել է նա:

Ժամանակին որպես երգչուհի ներկայացող Աննան ասել է, որ տոնածառն ու լույսերը սիրելին է տեղադրել, իսկ զարդարանքի հարցում վստահել է իրեն.«Անսահման շատ եմ սիրում ձյուն եւ, առհասարակ, ամեն ինչ կապված Ամանորի հետ: Ինձ համար հետաքրքիր ու անսպասելի էր օրերս Դավիթից ստացած նվերը՝ Սանտա անունով կատուն: Ձմռան օրերը փիսոյի հետ ավելի տաքուկ ու ժպիտներով լի կլինեն»:

Դավիթ Աղաջանյանը


Նա դեռ չգիտի՝ Նոր տարին որտեղ եւ ում հետ կդիմավորի.«Ընտանեկան տոն է եւ հաճելի է, երբ անցկացնում ես ընտանիքիդ անդամների ու հարազատ մարդկանց հետ: Դեռ չգիտեմ՝ ինչպես կստացվի, ծրագրերը շատ են, Աստծո կամոք, որը բարին է, այն էլ կլինի: Իսկ երազանքս մեկն է՝ բոլորը լինեն առողջ, անհոգ ու երջանիկ: Տոնական գիշերը չեմ մոռանում Աստծուն շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ ունեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննայի անձնական արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW