Այսօր Աննա Խանչալյանը դարձել է 19 տարեկան: BRAVO.am-ի հետ զրուցում հոբելյարն ասել է, որ տոնական երեկույթ չի կազմակերպի, քանի որ ընտանիքի անդամներն իր կողքին չեն, բայց պլանավորում է 20-ամյակը մեծամասշտաբ նշել: Հիշեցնենք, “Հայաստանի ձայն”-ի 2-րդ եթերաշրջանի հաղթողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան եւ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի ջութակի բաժնի առաջին կուսում:
“Առավոտյան մտածում էի երկար կքնեմ, բայց զանգերով ու հաճելի շնորհավորանքներով արթնացրին: Այսօր դասի եմ, քննություններիս եմ պատրաստվում, բայց օրս վատ չի անցնում: Առաջին անգամ է, որ ծննդյանս օրը Երեւանում եմ, շատ էի ուզում տոնել, բայց ինքս ինձ համոզեցի, որ հաջորդ տարի բոլոր իմ սիրելի մարդկանց հետ կնշեմ, շատ չեմ տխրում: Միգուցե մի քանի օր անց եղբորս վերադարձից հետո ժամանցի վայրերից մեկում հավաքվենք”:
Ուղիղ կեսգիշերին անսպասելի այցով Աննային հյուրընկալվել են նրա համակուրսեցիները.“Պատրաստվում էի քնել, երբ ընկերուհիներս դուռը թակեցին: Ես իրենց չէի սպասում, բայց իմ տրամադրությունը բարձրացրին, մոտ երկու ժամ այնպիսի երգերի տակ ենք պարել, որ շատ ծիծաղելի էր”:
Աննայի խոսքով՝ իր ամենահիշարժան տարեդարձը նշել է 2010 թվականին.“Այդ տարի շատ մեծ խնջույք արեցինք, որին ներկա էին իմ բոլոր հարազատներն ու ընկերները: Վերջին տարիներին այս օրը միշտ ինչ-որ տեղ համերգի եմ մասնակցել, մի անգամ էլ Բաթումում եմ անցկացրել` վրացական խմբի մասնակիցների ու պրոդյուսերների հետ”:
Հոբելյարն ուրախանում է ցանկացած զանգի, հաղորդագրության եւ նվերի համար. “Ինձ համար հաճելի է լսել ու կարդալ բոլորի շնորհավորանքները, բայց կարծում եմ՝ յուրօրինակ բարեմաղթանքը դեռ առջեւում է”:
BRAVO.am
Լուսանկարները`Աննա Խանչալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: