Հայաստանի ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու Հայաստանի վաստակավոր արտիստ, Խամաճիկների թատրոնի գլխավոր ռեժիսոր Աննա Էլբակյանը նշում են ամուսնության 44-ամյակը:
Դերասանը Ֆեյսբուքի էջերում գեղեցիկ եւ հուզիչ հրապարակումներ է արել այդ կարեւոր օրվա առիթով:
«2025-1981-ը հավասար է՝ 44 տարի սիրում եմ քեզ, իմ գեղեցկուհի»,- գրել է 71-ամյա Արմեն Էլբակյանը:
Դերասանը նաեւ կիսվել է «Я буду всегда с тобой» երգի՝ Սվյատոսլավ Վակարչուկի մեկնաբանությամբ: «Աննա Էլբակյանին»,- ավելացրել է նա:


×
7,913





