×


Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը կկրկնի՞ Քիմ Քարդաշյանի հաջողությունը

“US Armenia” հեռուստաընկերության “Glendale Life” ռեալիթի-շոուի շուրջ աղմուկը չի դադարում: Այն դեռ չի հայտնվել հեռուստաէկրանիններին, բայց հասցրել է արժանանալ բազմաթիվ քննադատությունների, որոնց մասին եւ ոչ միայն BRAVO.am-ը զրուցել է նախագծի մասնակիցներից մոդել, երաժիշտ, դերասանուհի Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանի հետ:

Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը


-Ռեալիթի-շոուի առաջին թիզերը մեծ արձագանք գտավ ինչպես ամերիկաբնակ հայերի, այնպես էլ հայաստանցիների շրջանում: Միանշանակ չեն ընդունվել հատկապես քո` բիկինիով դրվագները:

-Չէի ասի, թե դրանք բաց տեսարաններ են: Սպասում էինք նման արձագանքի: Շուտով կլինենք եթերում, եւ քննադատողներն առաջինը կդիտեն մեզ: Սա ռեալիթի-շոու է, հայեր: Եթե մեր նպատակը լիներ կրթական հաղորդում նկարահանելը, չէինք հագնի կարճ կիսաշրջազգեստ, ոչ էլ տեսախցիկի առջեւ ալկոհոլային կոկտեյլներ կխմեինք: Իսկ 2.5 րոպեանոց տեսանյութի համար ընտրվել են այնպիսի կադրեր, որոնք կգրավեն մարդկանց: Երբ դիտեք շոուն, կհասկանաք, որ սխալ է այն կարծիքը, թե Հայաստանը վատ է ներկայացվում: Զվարճալի է, բայց քննադատությունների շնորհիվ նախագծի վարկանիշը կտրուկ աճել է, անդրադարձներ կան բազմաթիվ լրատվամիջոցներում: Հակաարշավը մեզ ավելի շատ էներգիա, եռանդ եւ աշխատանքը շարունակելու ուժ տվեց: 

-Սցենարային ինչպիսի՞ զարգացում է մտածված քո կերպարի համար: 


-Քանի որ ռեալիթի-շոու է, դերեր չկան: Խաղում եմ ինքս ինձ եւ շատ անկեղծ եմ: Ամենաերիտասարդն եմ մեր թիմում: Բոլորս “խենթեր” ենք, որովհետեւ խոսում ենք այն, ինչ մտածում ենք ու վայելում ենք կյանքը: Տարեդարձիս օրը զանգ ստացա պրոդյուսերի կողմից. այնքան էլ չէի հասկանում, թե ինչ է ասում, նշեցի, որ հետո կկապվեմ իր հետ, բայց մոռացա: Ավելի ուշ նա նորից զանգեց, բայց ես դեռ չէի կարողանում ըմբռնել, թե ինչ նախագծի մասին է խոսքը: Այնպես որ, ներողություն խնդրեցի, եւ որոշեցինք հանդիպել, երբ կլինեմ ավելի սթափ վիճակում: Հանդիպումը կայացավ, շնորհակալ եմ լավագույն նվերի համար:):

Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը


-Ի՞նչ կհրաժարվես անել ռեալիթի-շոուի շրջանակում:

-Չկա նման բան, քանի որ այն ամենն, ինչ մենք անում ենք, բանականության սահմաններում է: Սա հայկական ռեալիթի-շոու է եւ եթեր է հեռարձակվելու ընտանեկան հեռուստաալիքով:

 -Երաժշտական կարիերայումդ ի՞նչ կա: 

-Գործերս հիանալի են: Ժամեր շարունակ աշխատում եմ ստուդիաներում` սկսած երգ գրելուց մինչեւ ձայնագրություն, վոկալ եւ պրոդյուսինգ: Ունեմ նոր երգեր, տեսահոլովակներ կնկարահանեմ այս ամառ:

Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանը


-Մեր նախորդ զրույցի ընթացքում պատմել էիր, որ շատ ես սիրում պորտապար պարել: “Glendale Life”-ի շրջանակում կտեսնե՞նք քո պարը:):

-Օ, այո, մենք մասնակցելու ենք հայկական եւ արեւելյան բազմաթիվ միջոցառումների, եւ ես հաստատ հանգիստ չեմ նստի(ծիծաղում է-հեղ.):

Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Վիկտորիա Տեր-Բարսեղյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW