Անի Երանյանը հայտնել է Լոս Անջելեսում նոր նախագծի՝ «Նամակ անցյալից»-ի ստեղծագործական աշխատանքների մեկնարկի մասին:
«Որոշ նամակներ չեն անհետանում: Պարզապես սպասում են իրենց ժամին:
«Նամակ անցյալից»՝ պատմություն, որը նախատեսված չէր կարդալու համար»,- գրել է նա:
Նախագծում հանդես են գալիս Արթուր Դարբինյանը, Մարջան Ավետիսյանը, Նարե Հայկազյանը, Ալեքսանդր Խաչատրյանը եւ ուրիշներ:
Երանյանը հրապարակել է նաեւ հերոսներից յուրաքանչյուրին վերաբերվող հատվածներ: «Կան մարդիկ, ովքեր անցյալը չեն մոռացել» խոսքերը վերաբերում են Ալեքսանդր Խաչատրյանի կերպարին: «Ոչ բոլոր ճշմարտություններն են բարձրաձայնվում» խոսքերը Նարե Հայկազյանի կերպարինն են: Մարջան Ավետիսյանի կերպարի «լռության մեջ անցյալն է խոսում», իսկ Արթուր Դարբինյանն «այս պատմության մի մասն է»:
Լուսանկարները՝ «Նամակ անցյալից» նախագծի


×
3,716






