×


Արամ Չախոյանն ամուսնացել է :)

Արամ Չախոյանն այս ապրիլին BRAVO.am-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է օրինականացնել իր եւ ընկերուհու` Աննա Պողոսյանի հարաբերությունները, եւ ահա այսօր հաղորդավարի “ֆեյսբուքյան” էջում տեղադրված լուսանկարներից հայտնի է դարձել, որ գեղեցիկ զույգն ամուսնացել է:):

Աննա Պողոսյանը և Արամ Չախոյանը


“Ես եւ Աննան կպսակադրվենք եկեղեցում, քանի որ շատ լավ հասկանում եմ, թե որքան կարեւոր է կնոջ համար հարսի սպիտակ զգեստը”,-մեզ հետ զրույցում նշել էր հաղորդավարը եւ հավելել.“Ընտանիք կազմելու համար երկու մարդ պետք է իրար հետ կապված լինեն զգացմունքներով, այլ ոչ թե համատեղ պարտականություններով: Կողքիս ունեմ կին, որը, կարծում եմ, շատ մոտ է կյանքն ինձ հետ կապելուն եւ այդ ճանապարհն անցնելուն: Ես տղամարդն եմ, տանողը, եւ նա պետք է ինձ հետ գա այդ խորքերը”:

Արամ Չախոյանի և Աննա Պողոսյանի պսակադրությանը


Արամը նաեւ հետեւյալն էր ասել.“Հարսանեկան խնջույքները որկրամոլության տաճար են, իսկ ադաթները մեր ժամանակներում ոչնչով պայմանավորված չեն: Չեմ անելու մի բան, որ զարմացնեմ մարդկանց. դա իմ եւ կնոջս տոնը կլինի”:

BRAVO.am-ը շնորհավորում է Արամ Չախոյանին եւ Աննա Պողոսյանին` մաղթելով հարատեւ սեր եւ համատեղ երջանիկ կյանք:):

BRAVO.am
Լուսանկարները` Արամ Չախոյանի “ֆեյսբուքյան” էջից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW