Արեւիկ Ալավերդյանի եւ Հայկ Շահբազյանի որդին դարձել է 2 տարեկան: Թե ինչու են փոքրիկի տարեդարձը երկու օր անց կազմակերպել, ինչպես է իրեն պահել հոբելյարը եւ այլ մանրամասներ երգչուհին պատմել է BRAVO.am-ին:
Զույգն արդեն վերադարձել է Փարիզ, եւ երեխայի տարեդարձը նախ նշել են Հայկի ընտանիքի հետ.«Տղաս ծնվել է դեկտեմբերի 7-ին, այս օրը միայն հարազատներով էինք: Իսկ երկու օր անց փոքրիկ հավաքույթ կազմակերպեցինք ամուսնուս ռեստորանում, որին ներկա էին մեր մտերիմներն ու Դավիթի փոքրիկ ընկերները»:
Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ
Արեւիկի խոսքով՝ շատ համեստ խնջույք են արել, բայց կարեւորը` լավ ժամանակ են անցկացրել.«Երբ ընկերները եկան, Դավիթը շատ ուրախացավ: Միասին զվարճացել են»:
Փոքրիկի 2-ամյակը երգչուհին կազմակերպել էր դիսնեյյան ոճով: Պարզվում է՝ Դավիթը շատ է սիրում «Միկի Մաուս» մուլտֆիլմի հերոսներին:): «Երազանքս մեկն է՝ տղաս եւ բոլոր բալիկներն առողջ լինեն»,-եզրափակել է նա:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը


×
5,796






