Դերասանուհի Էնն Հեթեուեյը պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ: Դերասանուհին հղիության մասին հայտարարել է Ինստագրամի իր էջում:
View this post on Instagram
«Փոքրիկ, ես քոնն եմ», - գրել է նա ու բազմաթիվ շնորհավորանքներ ստացել գործընկերներից ու հետեւորդներից։
Վերջին շրջանում 43-ամյա դերասանուհին բնավ էլ պասիվ չի եղել. նա ակտիվորեն գովազդել է էր իր մասնակցությամբ նոր ֆիլմը՝ «Սատանան կրում է Պրադա 2»-ը, ապրիլին նույնիսկ «մերկ» զգեստով է միջոցառման ներկայացել, իսկ Met Gala-ի համար ընտրել էր շատ խորհրդանշական կերպար:
Նկարահանումների տեսանկյունից էլ նախորդ տարին հագեցած է եղել նրա համար. Մերիլ Սթրիփի հետ հայտնի ֆիլմում նկարահանվելուց բացի, այս տարվա ամենասպասվող ֆիլմերից մեկում՝ Քրիսթոֆեր Նոլանի «Ոդիսեւս»-ում, մարմնավորել է Պենելոպեին։ Այս տարի սպասվում են նաեւ Էննի մասնակցությամբ «Օուք սթրիթի եզրին» եւ «Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմերի պրեմիերաները։
Հեթուեյն ու ամուսինը՝ դերասան ու զարդերի դիզայներ Ադամ Շուլմանը, ամուսնացել են 2012 թվականին: Նրանք 2 որդի ունեն. Ջոնաթանը 10 տարեկան է, իսկ Ջեքը՝ 6 տարեկան։


×
127






