Արման Հովհաննիսյանն այլեւս ՀՀ վաստակավոր արտիստ է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից օրերս այս մրցանակին արժանացած երգիչը BRAVO.am-ի հետ կիսվել է իր տպավորություններով:
Արման Հովհաննիսյանը
“Վստահ եմ` ցանկացած արտիստի համար միշտ սպասված է նման կոչման արժանանալը: Երազանքի պես մի բան է: Չկա մի մարդ, որը չի ուրախանա իր երկրի նախագահի կողմից վաստակավոր արտիստի կոչման արժանանալու դեպքում”,-ասել է Արման Հովհաննիսյանը:
Երգիչը, սակայն, նշել է, որ կոչումը ոչինչ չի փոխի իր էության մեջ, կմնա այնպիսին, ինչպիսին եղել է. “Ամենամեծ պարգեւը ժողովրդի սերն ու համակրանքն է, որի շնորհիվ եմ ես արժանացել այս կոչմանը”:
Արման Հովհաննիսյանը
BRAVO.am-ի հարցին, թե վաստակավոր արտիստի կոչումը կազդի իր դրամապանակի պարունակության վրա, Արման Հովհաննիսյանը հետեւյալն է պատասխանել. “Ոչ: Շատ լավ է, երբ ժողովուրդը, երկրիդ նախագահը գնահատում են քեզ եւ նման կոչման արժանացնում, բայց պետք չէ առիթից օգտվել եւ բիզնեսի վերածել այն: Ուղղակի հիմա ավելի մեծ էներգիայով եւ ոգեւորությամբ կաշխատեմ”:
Երգիչը տեղեկացրել է, որ այժմ աշխատում է իր նոր` թվով չորրորդ ձայնասկավառակի վրա, երկրպագուներին նոր տեսահոլովակ ու երգեր է խոստացել եւ շնորհակալություն հայտնել, որ իր կողքին են:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արման Հովհաննիսյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: