×


Դավիթ Մանոյանի ընտանիքը կհամալրվի

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանի եւ Շուշան Նազարյանի ընտանիքում շուտով կծնվի երկրորդ երեխան: Նրանց որդին՝ Դանիելը, հինգ տարեկան է:

Երեկ երեկոյան զույգը ներկա է եղել «Արարատ-73»-ի հաղթանակի եւ թիմի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի երեւանյան պրեմիերային: Մանոյանը մարմնավորում է ակումբի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին:

«Շուշանի հետ մի բակում ենք մեծացել՝ Արամի 30 հասցեում, որը քանդվեց: Այնտեղ մեր ընտանիքների 3 սերունդ է ապրել, մենք վերջինն էինք: Այնպես ստացվեց, որ Շուշանի ընտանիքը 2001 թվականին մեկնեց Ռուսաստան, իսկ մենք՝ Թումանյան փողոց: Նորից հանդիպեցինք 7-8 տարի անց, երբ արդեն բավական հասուն էինք, ու որոշ ժամանակ անց սկսեցինք հանդիպել: Բայց հետո դադար տվեցինք մեր հարաբերություններին՝ նախ տարածության պատճառով. Շուշանը Սանկտ Պետերբուրգում էր, ես՝ Երեւանում, բացի այդ, տարբեր վնասվածքներ էի ստացել, վիրահատվել ու վերականգնողական փուլն անցկացնում էի Գերմանիայում: Բավական ծանր շրջան էր ինձ համար: Երկրորդ անգամ սկսեցինք հանդիպել 2014 թվականին ու մինչեւ հիմա միասին ենք»,- տարիներ առաջ պատմել է Մանոյանը:

Ֆուտբոլիստի հետ առաջին հիշողության մասին էլ այսպես է պատմել կինը՝ Շուշան Նազարյանը. «Շատ լավ հիշում եմ, թե փոքր տարիքում Դավիթն ինչպես է գնդակով շատ ուժեղ հարվածել գլխիս... Երբ տարիներ անց հանդիպեցինք, արդեն 18 տարեկան էի: Իմ դեպքում սեր էր առաջին հայացքից: Այնպիսի տպավորություն էր, որ շուրջս աշխարհը կանգ առավ»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW