BRAVO.am-ը սկսել է նոր խորագիր, որի շրջանակում հայտնի հայերը պատմում են իրենց ծնողների եւ մյուս հարազատների մասին: Առաջինը ներկայացրել ենք դերասանուհի Աննա Մանուչարյանի ընտանիքը: Այս անգամ առաջարկում ենք բացահայտել Կամերային թատրոնի դերասան Վահե Զիրոյանի ընտանիքը, որտեղ բացի իրենից, ոչ ոք չունի դերասանի մասնագիտություն:
Հայրս` Արտաշես Զիրոյանը, մեծ մեքենաների, տեխնիկաների վարպետ է:
Վահե Զիրոյանը՝ հայրիկի հետ
Մայրս` Մարինե Մկրտչյանը, բուժքույր է. աշխատում է պոլիկլինիկայում:
Ավագ եղբայրս` Տիգրան Զիրոյանը, մասնագիտությամբ ճարտարապետ է:
Վահե Զիրոյանն՝ ավագ եղբոր հետ
Փոքր եղբայրս` Հովհաննես Զիրոյանը, երաժիշտ է. սովորում է Երեւանի կոնսերվատորիայի փողային գործիքների բաժնում:
Իսկ թե ինչու է Վահեն ընտրել դերասանի մասնագիտությունը, երբ եւ ինչպես է հայտնվել, իր խոսքերով, ճիշտ տեղում, կարդացեք այստեղ:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահեի անձնական արխիվից


×
24,725






