Բազմաթիվ շնորհավոանքները, բարեմաղթանքները, անակնկալներն ու նվերները Գարիկ Սեփխանյանի համար ծննդյան տարեդարձն անմոռանալի են դարձրել:
Գարիկ Սեփխանյանը` կնոջ հետ
Օգոստոսի 13-ին հումորիստ-դերասանը դարձել է 33տարեկան:
Հոբելյարն այս տարի տարեդարձը մայրիկի, կնոջ եւ եղբոր ընտանիքի հետ է նշել: «Այդ օրը ես եւ Սյունէն ծնողներիս տանն էինք: Կեսգիշերին սկսվեց անակնկալը`ընտանիքիս անդամները տորթով, բարեմաղթանքներով շնորհավորեցին: Իսկ արդեն առավոտյան մեկնեցինք Դիլիջան` Պարզ լիճ: Տարեդարձս ընտանիքիս հետ այնտեղ էլ նշեցինք»,- BRAVO.am-ին ասել է Գարիկը:
Աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ շնորհավորանքներին նա անհատական չի հասցրել պատասխանել, բայց կարդացել է դրանք: Անչափ շնորհակալ է ուշադրության եւ ջերմ խոսքերի համար:
Գարիկ Սեփխանյանը` կնոջ հետ
Խոսելով նվերներից `դերասանը նշել է, որ չի ցանկանում առանձնացնել որեւէ մեկը: Տարբեր են եւ շատ թանկ իր համար: Քանի որ Գարիկը հաճախ է մեկնում հյուրախաղերի, կինը`Սյունէն, նրան ճամփորդական փոքրիկ պայուսակ է նվիրել:
Հոբելյարն այս տարի տոնական տորթի մոմերը կնոջ եւ եղբոր փոքրիկի օգնությամբ է փչել:
Երազանք մտապահելուն նա մեծ ուշադրություն չի դարձնում, այնուամենայնիվ, վերջին տարիներին միայն մի երազանք ունի, որի մասին բարձրաձայնել չի ցանկանում: Հույս ունի, որ շուտով այն իրականություն կդառնա:
Գարիկ Սեփխանյանը
Գարիկի համար բոլոր տարեդարձներն էլ յուրովի են անցել, սակայն ամենատպավորվածը թերեւս 30-ամյակն է եղել:
«Այդ օրը ես եւ իմ գործընկեր Գրիգոր Դանիելյանն իրենց տանը աշխատում էինք հերթական սցենարի վրա: Քանի որ տարիքս երկու տասնյակից անցնում էր երեք տասնյակի, մի տեսակ տխրել էի: Գրիգորի հետ որոշեցինք, որ կորչի գործը: Մի կողմ դրեցինք սցենարները եւ մինչեւ ուշ գիշեր միասին կոնյակ խմեցինք»,- հիշել է հումորիստ-դերասանը:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գարիկ Սեփխանյանի անձնական արխիվից եւ Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: