×


Գոհար Գասպարյանի “գտնված երազը” :)

“Գտնված երազ”. այսպես է կոչվում այսօրվանից Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվելիք հաղորդումը, որը կվարի Գոհար Գասպարյանը: BRAVO.am-ը ներկա է եղել նկարահանումներից մեկին. տաղավարում աշխատանքային եռուզեռ էր, կատարվում էին լուսային ձեւավորման վերջին շտկումները, հյուրերն արդեն ժամանել էին:):

Գոհար Գասպարյանը


Հաղորդման պրոդյուսեր Էլմիրա Արսենյանը մեզ հետ զրույցում խոսել է “Գտնված երազ”-ի  անհրաժեշտության ու հնարավոր զարգացումների մասին. “Հաղորդումը հայտնի, ճանաչված մարդկանց գտնված, ինչու չէ, նաեւ չգտնված երազի մասին է: Մշակութային, քաղաքական, սպորտային բնագավառի հայտնի մարդկանց կներկայացնենք մեր հեռուստադիտողին: Ցանկություն ունենք հետագայում այս ցանկն ավելի ընդլայնել. հնարավոր է` մեր հերոսը լինի, օրինակ, գյուղի աշխատավոր, որն իսկապես ունի գտած կամ չգտած երազ”:

Գոհար Գասպարյանը "Գտնված երազ" հաղորդման տաղավարում


“Հաղորդումը պոզիտիվ, թեթեւ, դինամիկ ու բնական է ինձ նման: Ես համաստեղությամբ կշեռք եմ եւ ունեմ կշեռքին բնորոշ բնավորության գծեր: Նույն ռիթմով էլ հաղորդումն է. ամեն պատմություն, դեպք ու նախադասություն իրեն բնորոշ տրամադրությունն ունի: Հյուրիս հետ կարող եմ կատակել, անկեղծանալ, հուզվել, զարմանալ, անգամ վիճել: Թեյ չի լինելու, “TV”-ում դրանք դեկորատիվ բնույթ ունեն: Մենք պարզապես պատմում ենք”,-նշել է Գոհար Գասպարյանը:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/BRAVO.am/
Լուսանկարնեը` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport