“Այսօր պապա եմ դարձել”. ահա այսպիսի բարի լուրով եւ ստորեւ ներկայացված լուսանկարով է կիսվել “ֆեյսբուքյան” ընկերների հետ ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը:):
Գոռ Կիրակոսյանը նորածին որդու հետ
“Մեծ պատմություն փոքր քաղաքում”, “Կորած-մոլորվածը Հայաստանում”, “Տոմս դեպի Վեգաս” եւ գեղարվեստական այլ ֆիլմերի ռեժիսորի առաջնեկը տղա է: Միացյալ Նահանգներում լույս աշխարհ եկած փոքրիկի անունն ու այլ մանրամասներ BRAVO.am-ը կփորձի ներկայացնել առաջիկայում:
Ի դեպ, Գոռ Կիրակոսյանը հայտնի պարող Միհրանի եղբայրն է, որի երկվորյակների ծննդյան մասին եւս պատմել ենք:):
Գոռ Կիրակոսյանը կոնջ հետ
BRAVO.am-ը շնորհավորում է Գոռ Կիրակոսյանին հայր դառնալու կապակցությամբ` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Գոռ Կիրակոսյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: