Եվա Ռիվասն օրերս ծովափնյա հանգստի ընթացքում հայտնվել է վտանգավոր իրավիճակում, որը կարող էր ավարտվել վատթարագույն տարբերակով: Այս մասին երգչուհին հայտնել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում՝ հրապարակելով նաեւ փոքրիկ տեսանյութ:
«Հանգիստ լողում էի՝ վայելելով ջուրը, երբ նկատեցի՝ ալիքները զբոսանավը տարել են հեռու-հեռու: Ազնիվ խոսք, ընդհանրապես զվարճալի չէր, քանի որ ուժեղ ալիքներ էին, որոնք ինձ ծածկում էին: Շուրջ 20 րոպե չէին կարողանում ինձ բռնել»,-պատմել է Եվան՝ նշելով, որ փրկվել է լավ մարզավիճակում լինելու շնորհիվ:
Եվա Ռիվասը
«Շնորհակալ եմ, որ մկաններս չհոգնեցին այդքան երկար պայքարել ալիքների դեմ, հայրս էլ լողի չեմպիոն է, ինձ սովորեցրել է հրաշալի լողալ դեռ 8 տարեկանում, այլապես այս տեսանյութը կդառնար լեգենդար»,-ասել է նա՝ խորհուրդ տալով երբեք չլողալ, երբ զբոսանավի վրա բոլորը գինովցած են, նաեւ մարզվել.«Մկանները միշտ պետք է պատրաստ լինեն ամեն ինչի»:
BRAVO.am
Լուսանկարները՝ Եվա Ռիվասի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: