“Եվրատեսի-2014”-ի կրքերն այսօր` մայիսի 10-ին, իրենց հանգուցալուծումը կստանան:): Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին կմեկնարկի համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Արամ MP3-ն ելույթ կունենա 07 համարի ներքո: Այս տարի հայաստանյան քվերակության արդյունքներն ուղիղ եթերում կհայտնի հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը:
"Եվրատեսիկ 2014"-ի եզրափակչում Արամ MP3-ն ելույթ կունենա 07 համարի ներքո
Մեր պատվիրակությունից BRAVO.am-ին փոխանցել են, որ Արամը մարտական է տրամադրված եւ հուսով է, որ 7-ն իրեն հաջողություն կբերի, իսկ “Վիտամին” ակումբի տղաները եւ մյուս հայերը շարունակում են քաջալերել նրան: Երգիչ-հումորիստի կողքին է նաեւ կինը` Աննան, իսկ փոքրիկ Առնոն հայրիկին ոգեւորում է Երեւանից:):
Մայիսի 6-ին տեղի ունեցած կիսաեզրափակչից հետո մայիսի 7-ին Արամ MP3-ն Ուկրաինայի ու Գերմանիայի ներկայացուցիչների հետ մասնակցել է համաեվրոպական ակումբային համերգ-երեկույթի, իսկ երեկ “B&W Hallerne” համերգասրահում հանդիսատեսի ներկայությամբ տեղի է ունեցել գլխավոր փորձը:
“Վիտամին” ակումբի տղաները շարունակում են քաջալերել Արամին
Ինչպես հայտնել են Հայաստանի պատվիրակությունից, տարբեր երկրներից Դանիայի մայրաքաղաք են ժամանել բավական մեծ թվով հայեր` սատարելու մեր մասնակցին.“Բոլորս սպասում ենք լավ արդյունքի, քանի որ մարդկանց արձագանքներից զգացվում է, որ շատ են հավանել Արամին ու “Not Alone” երգը: Շատ հաճելի է, երբ որեւէ սրճարանում նստած ենք լինում, լսելով հայերեն խոսք, մոտենում են, ջերմ բարեւում ու համբուրում, իսկ վերջում պարզվում է, որ բոլորս էլ նույն նպատակով ենք հավաքվել Կոպենհագենում”:
“Վիտամին” ակումբի տղաները շարունակում են քաջալերել Արամին
Իսկ թե որ հորիզոնականը կգրավի Արամը, կիմանանք ժյուրիի եւ հեռուստադիտողի համատեղ քվերակության արդյունքների հրապարակումից հետո: Եվրոպական երկրներում գտնվող հայերին կոչ ենք անում քվեարկել 07 համարի օգտին: Միասին սատարենք Հայաստանի մասնակցին: Հաղթանակ ենք մաղթում Արամ MP3-ին:):
BRAVO.am
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ Արամ Mp3-ի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: