×


Իվետա Մուկուչյանը կներկայացնի իր ներքին ազատությունը:)

Իվետա Մուկուչյանին կանաչ շրթներկով ու երկաթե շղթաներով կտեսնեք իր նոր տեսահոլովակում:):  Երգչուհին կերպարանափոխվել է “Freak” կոչվող երգն էկրանավորելու համար, որի հեղինակը հենց ինքն է, իսկ աշխատել է Lazzaro-ի հետ. “Անգլերեն եմ երգում, որ միջազգային լինի, քանի որ արտերկրից հետաքրքրվողներ կան, բայց հայերեն տարբերակն էլ ռադիոներով այստեղ կհնչի”:

Երգչուհի Իվետա Մուկուչյանը


“Freak”-ի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, որը նաեւ երգչուհու առաջին տեսահոլովակի` “Target”-ի  ռեժիսորն է. “Շատ գաղափարներ ինքս եմ առաջարկել, Սերժն իմ միտքը լավ զարգացրել է: Միմյանց կարծիքը հարգում ենք, թիմային իսկական աշխատանքի մեջ ենք եղել”:

Իվետայի խոսքերով` երգը ներքին ազատության մասին է, ինչը շատ կարեւոր է համարում. “Պատկերացումներս եմ ներկայացնում. երգում ասվում է` իմ աչքերը տեսնում են գույներ, որոնք տեսանելի չեն, ես շարժվում, բայց իմ մարմինը քայլում է առաջ”:

Իվետա Մուկուչյանին կանաչ շրթներկով կտեսնեք իր նոր տեսահոլովակում:)


Գրաֆիկական, անիմացիոն տեսահոլովակի հերոսուհին Իվետան է, որը զգեստափոխվել է 5-6 անգամ՝  կրելով իր զգեստապահարանի իրերը, իսկ ոճով զբաղվել է Լիանա Թաշչյանը: Երգչուհու դիմահարդարումն արել է դիմահարդար-ոճաբան Մարիաննա Մուկուչյանը. “Քույրս իմ դիմագծերը բոլորից լավ գիտի, իրեն լիովին վստահում եմ”:

Իվետան BRAVO.am-ին տեղեկացրել է՝ նոր տեսահոլովակը ցանկանում են թողարկել արտասահմանյան լեյբլի միջոցով. “Հիմա բանակցությունների մեջ ենք, եթե ստացվի, պրեմիերան նրանք կանեն: Երեւի թե մեկ ամսից կավարտենք աշխատանքները”:

Իվետա Մուկուչյանի դիմահարդարումն արել է քույրը՝ Մարիաննան


Ի դեպ, երգչուհին նաեւ մասնակցում է Գերմանիայում ընթացող “The Voice of Germany” մրցույթի նախընտրական փուլերին. “Առաջին երկու փուլն անցել եմ, հունիսի վերջին էլ կիմանամ` անցել եմ երրորդ փուլ, թե` ոչ: 30.000 մասնակցից մնացել ենք 150 հոգի: Կազմակերպիչներին հետաքրքրել է այն հանգամանքը, որ քսան տարի ապրել եմ Գերմանիայում եւ վերադարձել իմ հայրենիք: Հուսով եմ` կանցնեմ եզրափակիչ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին