×


Հայաստանի Սիմֆոնիկը Հորդանանում ելույթ է ունեցել Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 27-ին հրաշալի համերգով հանդես է եկել աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ՝ Հորդանանի պատմամշակութային վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում։

Համերգը կայացել է Բոչելիի «Romanza» ալբոմի 30-ամյակին նվիրված շրջագայության շրջանակում։ Հենց այս ալբոմն է Բոչելիին համաշխարհային ճանաչում բերել:


«Հպարտ ենք լինել այստեղ եւ մաս կազմել այս կարեւոր շրջագայությանը, որի շրջանակում դեկտեմբերի 2-ին էլ Բոչելիի հետ ելույթ կունենանք Աբու Դաբիի հեղինակավոր Etihad Arena-ում»,- ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:


Հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունը գնահատել է նաեւ Անդրեա Բոչելիի երաժշտական պրոդյուսեր եւ դիրիժոր Կառլո Բերնինին, որը երկար տարիներ աշխատում է մաեստրոյի հետ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրաշալի կոլեկտիվ է. «Անչափ հպարտ եմ նրանց հետ աշխատել. շատ տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ երաժիշտներ են»։

Լուսանկարները՝ Լուկա Ռոսետտիի

Կարդալ ավելին

Quality Sign BW