×


Իվետա Մուկուչյանի եւ Արամ MP3-ի անակնկալը երկրպագուներին

Արամ MP3-ն ու Իվետա Մուկուչյանն անակնալ են պատրաստել իրենց երկրպագուների համար: Նրանք միասին բազմիցս աշխատել են ու տարբեր համերգներին երգել, այս անգամ էլ նոր զուգերգ կներկայացնեն, այն էլ՝ տեսահոլովակով:

Արամ MP3-ն եւ Իվետա Մուկուչյանը


Ինչպես BRAVO.am-ին պատմել է Արամ MP3-ը, Իվետայի հետ դուետ երգելու ցանկություն վաղուց են ունեցել.«Դիջեյ Սերժոյի հետ մտածեցինք, որ կարելի է պարային դիսկո ոճն ընտրել, այնուհետեւ Իվետան այն լսեց ու հավանեց»։

Երգի թեման հումորային է, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է.«Խոպանից եկող տղայի մասին է, որը կարոտով ուզում է վերադառնալ իր սիրած էակի մոտ։ Վերնագրի շուրջ երկար մտածում էինք, հավանաբար, կկոչվի «Դաշտերով»»։

Կադր նոր տեսահոլովակից


Տեսահոլովակը նկարահանվել է Ամանորից օրեր առաջ, ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, զգեստների դիզայները՝ Դիանա Շատվերյանը.«Աշխատել ենք ստուդիայում: Իվետային վաղուց եմ ճանաչում, պաշտոնապես զուգերգ չենք ունեցել, բայց տարբեր նախագծերում միասին երգել ենք, նրա հետ աշխատելն ինձ համար նորություն չէր, բնականաբար, իրար լավ հասկացանք»։

Ի դեպ, ուղիղ 4 տարի առաջ՝ հունվարի 26-ին, տեղի է ունեցել Իվետայի երեւանյան ակումբային առաջին մենահամերգը, որը BRAVO.am-ը լուսաբանել է։ Հենց այդ համերգին Իվետան ու Արամ MP3-ը միասին երգել են, ուշագրավ է երգչուհու խոստովանությունը.««Սուպերսթար»-ի ժամանակ մի անգամ մամայի հետ նստած էինք «Շանթ»-ի խոհանոցում: Արամին տեսնելով` մամայիս ասացի` «էս տղայի հետ մի օր դուետ եմ երգելու»»։

Կադր նոր տեսահոլովակից


Հավելենք, որ նոր զուգերգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա փետրվարին՝ շնորհանդես-համերգով, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել անոնսը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին