×


Լայանան՝ 11 կգ-ով նիհարելու եւ ամուսնու աջակցության մասին

Լայանան ամռան ընթացքում հասցրել է ամուսնու եւ դստեր հետ մի քանի օր հանգստանալ Սեւանում, թեպետ նրա համար այս ամառն ակտիվ աշխատանքային է։

Երգչուհի Լայանան


Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ մասնակցում է «Առաջին Ալիք»-ի «Ամենակարող երգիչ» նոր հեռուստանախագծին։

«Յուրաքանչյուր շաբաթ կկատարենք տարբեր ժանրերի երգեր, ամեն փուլում ժյուրին կգնահատի մասնակիցներին։ Պետք է նշեմ, որ ոչ ոք սկսնակ երգիչ չէ, իրար հետ չենք մրցակցում, պարզապես երաժշտական շոու է, որում հանդես ենք գալու տարբեր ոճերում։ Երաժիշտներ Կարենի, Սեւակի եւ մյուսների հետ հետաքրքիր փորձեր ու նկարահանումներ ունեցանք, կենդանի ձայնով երգելու լավ հնարավորություն էր։ Կարծում եմ՝ բարձր դիտելիություն կունենա», - հայտնել է Լայանան։

Երգչուհի Լայանան ու Քրիստինե Պեպելյանը


Երգչուհին վերջին մեկուկես ամսվա ընթացքում մարզվելու եւ սննդակարգի շնորհիվ նիհարել է մոտ 11 կիլոգրամով. «Խիստ դիետա պահելու շնորհիվ վերադարձել եմ հին քաշիս, միայն մարզվելով չէի կարողանա այդքան նիհարել։ «Ամենակարող երգիչ» նախագիծը խթան եղավ, որ արագ տեմպերով նիհարեմ, որովհետեւ էկրանը խոշոր է ցույց տալիս, ես էլ կառուցվածքով խոշոր եմ։ Ամուսինս էլ 30 տարեկան է, բայց 31 տարի զբաղվում է սպորտով:)։ Միասին նույն մարզասրահում կշարունակենք պարապել։ Քաշս պահպանելու համար սնվում եմ հստակ ժամերին հիմնականում բանջարեղենով եւ սպիտակուցներով, բացառում եմ գազային ըմպելիքները, հացը եւ խմորեղենը։ Երբեմն պաղպաղակ ուտելով «չարաճճիություն» եմ անում»։

Երգչուհի Լայանան


Լայանան երեկոյան ժամերին երգում է ժամանցի վայրերում, դստեր՝ Էլինայի խնամքի հարցում նրան օգնում եմ ամուսինը, դայակը եւ տատիկը. «Ռոլանդն ինձ միշտ է թեւ ու թիկունք կանգնում, անգամ եթե աշխատանքիս ժամերին բալիկի հետ է լինում, արդեն օգնում է։ Ես չեմ կարող նստակյաց կյանքով ապրել, նույնիսկ ծննդաբերությունից, մայրության բերկրանքը վայելելուց հետո ուզում էի տանից դուրս գալ։ Երբ կինն աշխատում է, միշտ ֆորմայի մեջ է։ Որքան զբաղված եմ, ավելի շատ բան եմ հասցնում»։

«Kohar» համույթում երգող Լայանան այս շրջանում չի նախատեսում տեսահոլովակներ նկարահանել. «Երաժշտական շոուն շուրջ 3-4 ամիս եթերում է լինելու, կարծում եմ՝ տեսահոլովակ թողարկելու կարիք պարզապես չի լինի։ Թեպետ ունեմ նոր երգեր, որ տարուց ավելի սպասում են ձայնագրման իրենց հերթին։ Հիմա ավելի շատ ուզում եմ համերգներ ունենալ, երաժիշտների լավ խումբ կա, որոնց հետ կցանկանամ փոքրիկ մենահամերգներ տալ, ուղղակի լրջորեն դեռ չեմ տրամադրվել»։

BRAVO.am
Լուսանկարները` Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW