Հաճելի է, երբ քաղաքի ջերմ ու հյուրընկալ անկյուններն օրեցօր ավելանում են. Երեւանի անմիջապես սրտում` Թումանյան 21 հասցեում, վերջերս բացված «Լավաշ» ռեստորանը, քաղաքի կոլորիտում նոր հետաքրքիր կոնտրաստ է ստեղծել՝ հայկական համով խոհանոց վինտաժային ինքնատիպ դիզայնով:
«Լավաշ». նոր հյուրընկալ անկյուն քաղաքում
Քաղաքի ամենալավաշաբույր անկյունը
Վայր, որտեղ կարելի է ականատես լինել թոնրում հացի պատրաստման անչափ հետաքրքիր ու գրավիչ գործընթացին:
«Լավաշ». նոր հյուրընկալ անկյուն քաղաքում
Հայկական նախաճաշ եւ նախաճաշի մոռացված մշակույթը
«Լավաշ»-ի ստեղծման հիմքում եղել է հայկական նախաճաշի եւ հայկական նախաճաշային մշակույթի վերականգնումը: Ռեստորանն առաջարկում է վերականգնել հայկական բրդուճային ավանդույթը՝ նախաճաշին համտեսելով մեղրով ու ընկույզով բրդուճ կամ լավաշով տարբեր բրդուճներ, կաթնաշոռով գնդեր, լավաշով ձկնային ռուլետ. գուրմանները կգնահատեն նաեւ լավաշով ժուլյենը, սնկով նրբաբլիթը, տապակած մանդակն ու սիբեխը։ Սննդաբանները խորհուրդ են տալիս օրը հագեցնող կալորիաներով սկսել, իսկ դե լավ նախաճաշը մշտապես էներգիայի հարուստ աղբյուր է ողջ օրվա համար։
«Լավաշ». նոր հյուրընկալ անկյուն քաղաքում
Գնված անմիջապես գյուղից
Վինտաժային ու լոֆթային դիզայնով ռեստորանն ունի հաճելի անակնկալ երեւանաբնակների համար: Ռեստորանի ներսում կա գյուղական մթերքների ցուցադրություն–վաճառք՝ գյուղբնամթերք գնված անմիջապես գյուղացուց ու բերված անմիջապես գյուղական համայնքից, որը հիանալի հնարավորություն է քաղաքաբնակների համար ձեռք բերելու թարմ ու առողջարար գյուղական բնամթերք՝ գյուղի ձու, մածուն, կաթնաշոռ եւ այլն:
Դե, իսկ «Լավաշ»-ի բարեհամբույր անձնակազմը սպասում է Ձեզ ամեն օր վաղ առավոտից՝ ժամը 08:30-ից՝ ըմբոշխնելու ամենահայկական նախաճաշն ու միասին դիմավորելու երեւանյան թարմ առավոտները:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: