×


Լիդուշիկը ելույթ է ունեցել Իտալիայում, առաջիկայում էլ Նոր տարվա տեսահոլովակ կներկայացնի :)

Լիդուշիկը Նոր տարին դիմավորելու է տանը` իր ընտանիքի հետ, իսկ մինչ դեկտեմբերի 31-ը երգելու է ամանորյա միջոցառումներին:  Փոքրիկ երգչուհին օրեր առաջ ձմեռային այս տոնին նվիրված տեսահոլովակ է նկարահանել, որի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 29-ին:

Լիդուշիկը


“Tik-Tak” երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորել է Էդգար Ալեքսանյանը. “Երբ երգը լսեցի, ինձ շատ դուր եկավ, ուղղակի խոսքերի խնդիր կար. տարիքով ավելի մեծ կատարողի համար էր: Մենք խնդրեցինք տեքստը մի փոքր փոխել, եւ ամանորյա գեղեցիկ երգ դարձավ”,-BRAVO.am-ին պատմել է Լիդուշիկը:

Մեկ օր տեւած նկարահանումներն անցկացվել են հյուրանոցներից մեկի սրահում: Երգչուհու հետ նկարահանվել են նրա փոքր քույրերն ու եղբայրները, նաեւ Նունե Եսայանի տղան` Հենրին. “Ըստ սյուժեի`երեխաներով մեծ եղեւնի ենք բերում ու զարդարում, միմյանց նվերներ ենք բաժանում, միասին նշում ենք Նոր տարին”:

Լիդուշիկի “Tik-Tak” տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի ռեժիսորն Արմեն Փիրիմազիհին է: Լիդուշիկի հետ պարում են նաեւ “Angel” պարային ստուդիայի սաները. “Խմբի գեղարվեստական ղեկավար Գեորգի Զոհրաբյանն օգնում է երգերիս պարային բեմադրությունների հարցում”:

Ի դեպ, Լիդուշիկը դեկտեմբերի 2-ին մեկնել էր Իտալիա` ելույթ ունենալու “Ti lascio una canzone” երաժշտական հեռուստաշոուի շրջանակում, որին մասնակցության հրավերը ստացել էր նախորդ տարի “Մանկական Նոր ալիք”-ին մասնակցելու ժամանակ:

Լիդուշիկի “Tik-Tak” տեսահոլովակի նկարահանումներին


“Երեխաների համար շատ մեծ տորթեր էին պատրաստել: Ելույթից առաջ ընդամենը երկու անգամ երգել եմ նվագախմբի հետ ու նկարահանվել շոուի համար”, - պատմել է փոքրիկ երգչուհին` ավելացնելով, որ ժամանակի սղության պատճառով չի հասցրել այնտեղից մեկնել Մոսկվա` մասնակցելու  “Песенка года” շոուին:

Իտալիայում Լիդուշիկը մի շարք բացահայտումներ է արել:). “Այնտեղ մեզ չեն թողել դիմահարդարում անել, մինչդեռ Հայաստանում ու Ռուսաստանում նկարվելուց առաջ անպայման անում են, որ դեմքը չփայլի: Երեխաների զգեստները չպետք է շատ կարճ լինեին, չէր թույլատրվում սանրվածքներ անել, զուգագուլպա հագնել: Այլ շատ կանոնների  եւս խիստ հետեւում են: Ուրախ եմ, որ Արամ Նիկոլյանի կարած զգեստը չփոխեցին: Ի դեպ, մեր ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի, մինչդեռ Արամ Նիկոլյանի մոտ ելույթիս զգեստն էին կարում, որտեղից միանգամից գնացել ենք օդանավակայան:)”:

Լիդուշիկը Վատիկանի թանգարանում


13-ամյա աղջիկը շատ է ցանկանում, որ 2013-ին հաճախ ճամփորդի, համերգներ ունենա արտերկրում, նաեւ նոր գեղեցիկ երգեր կատարի, իսկ Ձմեռ պապիկից ակնկալում է Թեդի արջուկ. “Ուզում եմ համալրվի արջուկների մեծ հավաքածուս:)”:

Ստորեւ առաջարկում ենք դիտել Լիդուշիկի ելույթն Իտալիայում եւ լսել “Tik-Tak” երգը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիդուշիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW