BRAVO.am-ի անավարտ նախադասություններն այս անգամ լրացրել է մոդել Լյուսի Հայրապետյանը: Նա վստահեցրել է, որ մտքերն արտահայտելիս չի խախտել անկեղծ լինելու մեր նախապայմանը: Լյուսին նշել է, որ չի պատասխանում նախկին սիրելիին՝ Սոս Ջանիբեկյանին, վերաբերող հարցերին, բայց մեզ համար այս անգամ բացառություն է արել:
Լյուսի Հայրապետյանը
Ես Լյուսի Հայրապետյանն եմ, ով, ինչպես ընկերներն են ասում, շատ է խոսում եւ գրեթե միշտ ուրախ տրամադրություն ունի:
Ես հիմա զբաղվում եմ իմ առօրյան ճիշտ կազմակերպելով։
Իմ գեղեցկության գրավականը, կարծում եմ, իմ ներքին էներգետիկան եւ հանգիստ աուրան է:
Իմ սիրտը հիմա տա՜ք սպաս է ուզում:):
Ուզում եմ լինել պիտանի եւ պահանջված մասնագետ իմ ընտրած յուրաքանչյուր բնագավառում։
Սերը խոր զգացմունք է եւ, թերեւս, ոչ բոլորին է վիճակված այն զգալ եւ, առավել եւս, հասկանալ։
Սոս Ջանիբեկյանն իմ նախկին ընկերն է, եթե, իհարկե, աշխարհիս վրա դրանից անտեղյակ մարդ մնացած լինի:):
Սոս Ջանիբեկյանին տեսնելիս շատ բարեհամբույր բարեւում ու համբուրում եմ, եթե, իհարկե, մեր ճամփաները խաչվում են:
Լյուսի Հայրապետյանը
Սոս Ջանիբեկյանին վերադարձնելու մասին ձեր նախադասությունը գերադասում եմ թողնել անավարտ:):
Կամուսնանամ, երբ... Ե՞րբ:):
Տղամարդկանց դուր է գալիս իմ մարմնի շողքը:):
Սեքսը մինչ ամուսնությունը յուրաքանչյուրի անձնական որոշումը, ընտրությունը եւ իրավունքն է։
Մարդկանց մեջ կարեւորում եմ մարդ մնալը։
Ես հասկացա դավաճանությունն ինչ է, երբ լրացավ 99 ամյակս:):
Սպասում եմ ընկերուհիներիս, որ միասին գնանք պարելու այս երեկո:):
Հիասթափվել եմ շատ քչերից, քանի որ ռեալիստ եմ եւ զուր ակնկալիքներ ու հույսեր չեմ կապում ոչ ոքի հետ:
Ուզում եմ, որ էլ երբեք պատերազմ չլինի աշխարհում, որ ոչ մի մանուկ առանց ծնողի գուրգուրանքի չմեծանա, որ մարդիկ վերջապես սկսեն գնահատել մանրուք թվացող կարեւոր արժեքները։
Լյուսի Հայրապետյանը
Տղամարդկանց գայթակղելու արդյունավետ միջոց է նրանց հանգիստ թողնելը:):
Ես ինձ նմանեցնում եմ թափառական քամուն, քանի որ շատ հապճեպ ու անկանխատեսելի եմ իմ որոշումներում եւ գործողություններում:
Բացառիկ եմ իմ բացառիկությամբ:):
Կուզեի վերադարձնել ցուրտ ու մութ տարիներին մարդկանց մեջ իրար հանդեպ եղած հոգատարությունը, անկեղծությունը, մեջք մեջքի տալն ու համախմբվածությունը։
Կարոտում եմ իմ կյանքի անհոգ առավոտները։
Ուզում եմ ապրել այնտեղ, որտեղ օվկիանոսը կարթնացնի:
Սիրո հարցում ես դեռ փնտրողի դերում եմ։
Եթե լինեի ՀՀ նախագահ, առաջինը ինքս հրաժարական կտայի, քանզի վստահ չեմ, որ կկարողանայի ստանձնել նման ծանր եւ պատասխանատու աշխատանք:
Պատրաստեց ՍոսԷ Բաղդասարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լուսի Հայրապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: