40-ամյա Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել, հայտնում է Page Six-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Երգչուհուն եւ նրա 42-ամյա սիրեցյալին՝ գործարար Մայքլ Պոլանսկուն, նորածնի հետ նկատել են Հյուսիսային Կալիֆոռնիայում զբոսնելիս։
Ենթադրություններ են շրջանառվում, որ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ, քանի որ վերջին շրջանում Լեդի Գագան ակտիվ հանրային կյանք է վարել՝ բազմաթիվ ելույթներ ունեցել եւ մասնակցել միջոցառումների, որոնց ընթացքում նրա կազմվածքում որեւէ փոփոխություն չի նկատվել:
Լուսանկարը՝ Backgrid
Գագան Պոլանսկուն ներկայացրեց որպես փեսացու 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Կարճ ժամանակ անց աղբյուրները հաստատեցին, որ զույգը նշանադրվել է գարնանը:


×
103





