Մի քանի օրից Լոնդոնում կմեկնարկեն Պարալիմպիկ խաղերը: Հայաստանը եւս անմաս չի մնա համաշխարհային կարեւորություն ունեցող այս միջոցառումից եւ կներկայանա իր մարզիկներով: Երեւանում Պարալիմպիկ խաղերին ընդառաջ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության հետ համատեղ օգոստոսի 23-ին անց են կացրել սեղանի թենիսի մրցաշար:
Սեղանի թենիսի մրցաշարին
Մրցաշարի կազմակերպիչները նշել են, որ միջոցառման նպատակն է սպորտի միջոցով հավասար հնարավորություններ քարոզել եւ հաշմանդամ մարդկանց ինտեգրել հասարակությանը:
Սեղանի թենիսի մրցաշարին
Մրցաշարի ընթացքում մասնակիցների թվում էին լրագրողներն ու հաշմանդամություն ունեցող անձինք: «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը անց է կացվում արդեն 7-րդ անգամ: Մրցաշարին ներկա էին Պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները` լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը, ծանրորդուհի Գրետա Վարդանյանը:
Ջոնաթան Էյվսը հաջողություն մաղթեց Պարալիմպիկ խաղերի հայ մասնակիցներին
Մրցաշարի վերջում կայացավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարչելա Նիկոդեմոսը: Մեծ Բրիտանիայի դեսպանը Բրազիլիայի դեսպանին հանձնեց ամառային Օլիմպիական խաղերի էստաֆետը, հաջորդ անգամ դրանք կանցնեն Ռիո դե Ժանեյրոյում:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը
Ջոնաթան Էյվսը Պարալիմպիկ խաղերի հայ մասնակիցներին հաջողություն մաղթեց. «Ուրախ եմ, որ Պարալիմպիկ խաղերին Հայաստանը ներկայանալու է իր մարզիկներով եւ մաղթում եմ նրանց ամենայն բարիք»:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: