×


Կնոջ անակնկալը Գնել Ուլիխանյանի 29-ամյակին

Գնել Ուլիխանյանը երեկ դարձել է 29 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ տոնական օրն անակնկալներով սկսվել ու հենց այդպես էլ ավարտվել է.«Կինս ինձ մեր սիրելի սրճարանն էր հրավիրել` այնտեղ ամեն ինչ նախապես կազմակերպելով: Ուղիղ կեսգիշերին տորթ բերեցին, ու Անուկը շնորհավորեց ինձ` հանձնելով նվերը, որի մասին նախընտրում եմ չբարձրաձայնել:)»:

Գնել Ուլիխանյանը` կնոջ հետ


Դերասանը նախընտրում է նախապես ծրագրված տարեդարձեր չկազմակերպել.«Այս անգամ էլ բացառություն չէր: Ներկայում գերծանրաբեռնված գրաֆիկ ունեմ՝ փորձեր թատրոնում, նկարահանումներ: Գուցե հաջորդ տարի 30-ամյակս նշեմ, եթե, իհարկե, էներգիաս տեղը լինի: Չնայած` իմ ընկերներն այնքան շատ են… Տեսնենք` ինչպես կստացվի»:

Գնել Ուլիխանյանի 29-ամյակի տորթերից մեկը :)


Գնելը չի տխրում եւս մեկ տարով մեծանալու փաստից, բայց նշում է` գուցե 30-ից հետո այդ հարցն իրեն հուզի.«Դեռ 20-ով է սկսվում տարեթիվս, երեւի դրա համար չեմ մտածում: Առհասարակ, սիրում եմ երիտասարդությունը, կուզեմ միշտ երիտասարդ մնալ»:

Գնել Ուլիխանյանը` կնոջ հետ


Տոնական օրվա երեկոն նա կրկին կնոջ հետ է անցկացրել.«Աննայի շնորհիվ ոչ միայն սկսել եմ նշել տարեդարձերս, այլեւ երազանք եմ մտապահել տորթի մոմերը փչելիս. մեր ընտանիքի համար կարեւոր երազանք ունեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գնել Ուլիխանյանի անձնական արխիվից    
                                   

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW