×


Կնոջ աներեւակայելի նվերը Դավիթ Սեխպեյանի 30-ամյակին

Լոս Անջելեսում բնակվող դերասան-ամուսիններ Դավիթ Սեխպեյանն ու Նարինե Պողոսյանը 5 տարվա բացակայությունից հետո կրկին Հայաստանում են: BRAVO.am-ին Դավիթն ասել է, որ այցի գաղափարը կնոջինն է:

«Այս ուղեւորությունը կնոջս նվերն է ինձ՝ 30-ամյակիս կապակցությամբ: Լավագույն անակնկալն էր, որ կարող էր նա մատուցել: Երկու օր երջանկությունից տեղս չեմ գտնում: Որքան էլ հարուստ է բառապաշարս, միեւնույն է՝ բառերս չեն հերիքում նկարագրելու համար այն զգացողությունները, որն ունեի հայրենի հողին կրկին ոտք դնելու պահին: Հուզմունք, կարոտ, հարազատ մարդիկ. կարծես ամբողջական եմ դարձել: Ես ինձ իմ տանն եմ զգում: Մի խոսքով` ինչպես կզգա անապատում օրեր շարունակ առանց ջուր մնացած ու մեկ էլ հանկարծ աղբյուր տեսնող մարդը:)»,- անկեղծացել է դերասանը:

Դավիթ Սեխպեյանի դուստրը


Ամուսինների դուստրը՝ մեկուկես տարեկան Օլիվիան, ուսումնասիրում է հայրենիքը. «Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ, թե աղջիկս այստեղ ինչքան ուրախ է: Առաջին օրը միասին գնացել էինք Սասունցի Դավթի արձանը տեսնելու: Ճիշտ է՝ դեռ չի խոսում, բայց շատ էմոցիոնալ արձագանքեց՝ հուշելով, որ հավանել է: Մոտ մեկ ժամ չէի կարողանում արձանի հարակից ցայտաղբյուրի մոտից այս կողմ բերել: Որոշել ենք նրան հնարավորինս շատ վայրեր տանել, որ ավելի մոտիկից ծանոթանա մեր երկրին ու մեր մշակույթին»:

Նրանք դեռ մեկ ամիս վայելելու են Հայաստանը.«Մինչեւ հոկտեմբերի 11-ը այստեղ ենք լինելու: Ես ու Նարինեն որոշել ենք մեր շրջագայությունը միայն Երեւանով չսահմանափակել: Առաջիկայում ծրագրել ենք շատ վայրերում լինել, հին ու նորը տեսնել»:

Խոսելով կարոտի մասին՝ Դավիթն ասել է.«Չեմ ուզում ու չեմ կարող որեւէ մեկին կամ ինչ-որ բան առանձնացնել. Հայաստանն էի կարոտել, որի մեջ ամեն բան է մտնում»:

Դավիթ Սեխպեյանի եւ Աշոտ Ղազարյանի ընտանիքները


Նրանք Հայաստանից մի շարք իրեր են իրենց հետ տանելու.«Ես կավե ամանների ու արծաթյա սպասքի սիրահար եմ, անպայման կավե ափսեներ ու արծաթյա գավաթներ եմ տանելու»:

Դերասանից տեղեկացանք, որ այստեղ գործնական առաջարկներ է ստացել, որոնք, սակայն, մերժել է.«Բավական գայթակղիչ առաջարկներ էին, բայց մերժել եմ: Ուզում եմ գոնե այստեղ կտրվել գործերից ու կատարյալ հանգստանալ, առանց այն էլ ժամանակը քիչ է»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Սեխպեյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport