«X Factor 3» նախագծից հայտնի Հայկ Հունանյանը ռոմանտիկ երգով կներկայանա հանդիսատեսին, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի «բեքսթեյջ» լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել նոր աշխատանքի մանրամասները:
Հայկ Հունանյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Երգի անվանումը դեռ որոշված չէ, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը գրել է Էդմոնդ Մակարյանը, գործիքավորումն արել է Մելս Գասպարյանը, իսկ միքսը` Նիկ Էգիբյանը: «Սիրո մասին մեղեդային երգ է: Մեծ սիրով եմ կատարել, կարծում եմ՝ յուրաքանչյուրը երգի պատմության մեջ կգտնի իրենը: Տեսահոլովակում էլ մի աղջկա պատմություն է, ով չի կարող իր սիրելիի հետ լինել: Պատճառը չենք ներկայացնում, որովհետեւ ամեն մեկն իր տարբերակն ունի»,-ասել է երգիչը:
Հայկ Հունանյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Տեսահոլովակի նկարահանումները տեւել են մոտ մեկ շաբաթ, ռեժիսորը Արման Պետրոսյանն է.«Մի քանի տաղավար ենք ունեցել Երեւանում` արվեստանոց, բնակարան եւ այլն: Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի, մոդել Արփինե Հարությունյանը, նկարահանվել են նաեւ Բեն Ավետիսյանը եւ Ժիրայր Դուրգարյանը»,-նշել է ռեժիսորը:
Բեն Ավետիսյանը՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին
Հայկ Հունանյանը, որը բացի երգելը, աշխատում է նաեւ Ատոմակայանում` որպես ինժեներ, զրույցի ավարտին հայտնել է, որ նախատեսում է առաջիկայում նոր մի քանի երգ էլ ներկայացնել:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էդուարդ Առուստամյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: