×


Հայտնիները քեֆ են արել Նունե Եսայանի 50-ամյակին

Նունե Եսայանը ծննդյան տարեդարձից ուղիղ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի հինգին, երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում նշել է 50-ամյակը՝ հարազատների եւ շոուբիզնեսյան բազմաթիվ ընկերների հետ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Նունե Եսայանի 50-ամյակի խնջույքին


Երեկոյի ընթացքում հոբելյարը հյուրերին ներկայացավ կենդանի նվագակցությամբ համերգային կարճատեւ ծրագրով: Ելույթ է ունեցել նաեւ ամուսինը՝ Ավո Խալաթյանը:  

Ավո Խալաթյանը՝ դստեր հետ


«Ճիշտ է՝ այսօր իմ ծննդյան օրը չէ, բայց երբ ես բեմում եմ, օրս տոն է դառնում, այդ պատճառով որոշեցի երգել իմ հյուրերի համար՝ այդ կերպ ուրախացնելով ե՛ւ նրանց, ե՛ւ ինձ: Ուրախ եմ, որ կարողացա Ավոյին էլ համոզել մի քանի երգ կատարել: Նախկինում մերժում էր իմ համերգներին երգել, այսօր համաձայնեց՝ պատճառաբանելով, որ չգիտի, թե էլ մեկ էլ երբ 50 տարեկան կլինեմ:): Շնորհակալ եմ ներկաներին՝ կողքիս լինելու ու լավ քեֆ անելու համար»,-ասել է Նունեն:

Նունե Եսայանի 50-ամյակի տորթը


Երգչուհին 50-ից հետո իրեն էլ ավելի երիտասարդ է զգում.«Ամեն ինչ դեպի լավն է փոխվել, սկսել եմ ամեն օրս ապրել այնպես, կարծես վերջին օրն է, բոլորին ավելի եմ սիրում ու գնահատում: Փորձում եմ երիտասարդ քնել, երիտասարդ արթնանալ, երիտասարդ ապրել ու վայելել կյանքը: Գոհ եմ իմ ապրած կյանքից: Աստված ինձ ձայն է շնորհել, որն էլ կարողացել եմ ճիշտ օգտագործել: Իմ սիրելի գործով եմ զբաղվել, ուրախացրել եմ ինձ ու իմ հանդիսատեսին: Կուզեմ բոլորն ապրեն այնպես, ինչպես ես»:

Նունե Եսայանի 50-ամյակի խնջույքին


Խոսելով նվերներից՝ հոբելյարն ասել է.«Այսօր հատուկ անակնկալներ չեմ ունեցել, բայց այ, տարեդարձիս օրը դրանց պակաս չի զգացվել: Ամենամեծ նվերն այն է, որ առողջ եմ, դեռ կարողանում եմ երգել: Երեխաներս, ամուսինս, ծնողներս կողքիս են, ավել ոչնչի կարիք չունեմ»,- նշել է նա:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW