×


Հայ հայտնիները քեֆ են արել Ալեն Սիմոնյանի հարսանիքին :)

Պրոդյուսեր, հաղորդավար Ալեն Սիմոնյանն ու լրագրող Մարիամ Մարգարյանը կրկին ամուսնացել են:): Հինգ ամիս առաջ զագսում հարաբերություններն օրինականացրած զույգը հունիսի 14-ին Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում ստացել է Աստծո օրհնությունն, իսկ տոնական երեկոն անցկացրել ռեստորանային համալիրներից մեկի բացօթյա սրահում:

Ալեն Սիմոնյանը եւ Մարիամ Մարգարյանը


«Խոստովանում եմ, որ պսակադրություն կազմակերպելը շատ ճիշտ որոշում էր: Հրաշալի օր անցկացրինք»,-BRAVO.am-ին ասել է նորահարսը եւ հավելել, որ գրեթե չեն նախապատրաստվել հարսանիքին.«Ամեն ինչ արել ենք վերջին մեկ ամսվա ընթացքում: Հատուկ մարդկանց չենք վարձել. օգնել են մեր ընկերները, որոնց անչափ շնորհակալ ենք: Միայն վերջին օրերին հասկացանք, որ զարդարանքի հարցում, այնուամենայնիվ, պետք է դիմել մասնագետի»:

Ալեն Սիմոնյանի եւ Մարիամ Մարգարյանի հարսանիքին


Հարսանեկան զգեստի ստեղծման ծանր եւ պատասխանատու գործը Մարիամը վստահել է Անահիտ Սիմոնյանին. «Աշխատանքի ընթացքում ընդհանրապես չէի պատկերացնում, թե ինչ է ստացվելու, բայց արդյունքով հիացած եմ եւ շատ շնորհակալ»:

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն


Զույգի հարսանեկան խնջույքին հրավիրված են եղել նրանց հարազատներն ու ընկերները, որոնց թվում էին Քրիստինե Պեպելյանը, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանն ու Հայկ Մարությանն` իրենց կանանց հետ, Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Քիրմիզյանը, “Վիտամին” ակումբի տղաները եւ այլք:
«Շատ էինք ուզում, որ միջոցառումը լինի բաց երկնքի տակ, լավ է` եղանակը չդավաճանեց: Շատ լավ քեֆ ստացվեց. բոլորն ուրախ էին եւ անկաշկանդ: Հետհարսանեկան արձագանքներից կարող եմ ենթադրել` նաեւ գոհ:)»,-ասել է Ալեն Սիմոնյանի կինը:

Ալեն Սիմոնյանի եւ Մարիամ Մարգարյանի հարսանիքին


Ինչպես երեւում է հարսանեկան լուսանկարներից, նորապսակների առաջնեկն իրեն երկար սպասել չի տա:): Մարիամը հղիության 6-րդ ամսում է, զույգն աղջիկ է ունենալու. «Ես հավատում եմ, որ մարդու անունը մեծ դեր ունի նրա ճակատագրի հարցում, այդ իսկ պատճառով ուզում էի իմաստալից եւ ուժեղ անուն ընտրել: Մեր աղջկան կոչելու ենք Վիկտորիա, որպեսզի նրան միշտ ուղեկցեն հաղթանակները»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Մարգարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին