×


Հելեն Ուդումյանի՝ խոհանոցային թեմատիկայով 40-ամյակը

BRAVO.am-ը պատմել է «Հելենի խոհանոցը» բլոգի հեղինակ եւ վարող Հելեն Ուդումյանի մասին։ Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի ավագ քույրը հարազատներին եւ գործընկերներին օրերս հրավիրել էր միասին նշելու իր 40-ամյակը, իսկ երեկույթի լուսանկարները տրամադրել է մեզ:

Հելեն եւ Արեւիկ Ուդումյանները


Հելենը մասնագիտությամբ պատմաբան է, սակայն երկրորդ կուրսից աշխատել է այլ ոլորտներում. առաջին աշխատավայրը եղել է ավիացիոն ապահովագրական մի ընկերություն, այնուհետեւ տարբեր կոմերցիոն ընկերություններ։ Ամուսնանալուց հետո 7 տարի դադար է ունեցել.«Այդ շրջանում ծնվեցին իմ երկու տղաները: Գործնական աշխարհից կտրվել էի ու ամբողջությամբ նվիրվել ընտանիքիս։ Հետո պահը հասունացավ, որ իմ ներուժն ու ակտիվությունը նոր ոլորտում փորձեմ, ես էլ ընտրեցի խոհանոցը, սկսեցի թեմատիկ վիդեոբլոգ վարել, որի շնորհանդեսը եւս այսօր է»։

Հելեն Ուդումյանը՝ որդու հետ


Երեկույթի մեկնարկին մնջախաղացները խոհանոցային թեմայով էտյուդ են ներկայացրել, հյուրերը ճաշակել են իտալական խորտիկներ, տորթն էլ խոհանոցային տախտակի տեսքով էր։ Ի դեպ, հոբելյարի նվերների շարքում գերակշռել են խոհանոցային պարագաներն ու զարդերը։

Հելենի ամուսինն իրավաբան-փաստաբան է եւ աջակցում է կնոջը աշխատանքային նոր ոլորտում.«Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ես կարծում էի, որ համաձայն չի լինի, բայց ողջունեց իմ գաղափարը։ Նա շատ է սիրում, թե ինչպես եմ պատրաստում խոհանոցում»։

Հելեն Ուդումյանի ծննդյան տարեդարձին


Հելենը նկարահանումներ է ունեցել Հունաստանում, Վրաստանում, դեկտեմբերին կմեկնի Ավստրիա՝ ներկայացնելու նախատոնական խոհանոցային թոհուբոհը. «Համակուրսեցիներս ինձ հիշեցնում են, որ ուսանողական տարիներին իրենց համով կերակրում էի, «մութուցուրտ» տարիներին կարողանում էի քիչ գումարով կազմակերպել մեր ընդմիջումները, ինչի մասին ես մոռացել էի։ Մեծ հաճույքով եմ աշխատում»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Հելեն Ուդումյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW