×


“Հրեշտակ” Ալեսանդրա Ամբրոսիոն որդի է ունեցել :)

“Victoria’s Secret’’ ապրանքանիշի  “հրեշտակ’’ Ալեսանդրա Ամբրոսիոն երկրորդ անգամ մայր է դարձել: Մոդելն իր ընտրյալին՝ Ջեյմի Մազուրային, որդի է պարգեւել:  Տղան ծնվել է բրազիլական Ֆլորիանապոլիս քաղաքում:

\"Հրեշտակ\" Ալեսանդրա Ամբրոսիոն որդի է ունեցել


Բարի լուրով առաջինը կիսվել է Ջեյմի Մազուրայի մայրը՝ “Թվիթեր”-ի իր էջում գրելով հետեւյալը. “Հենց նոր Բրազիլիայում թոռնիկ եմ ունեցել’’:

31-ամյա Ալեսանդրան ու Ջեյմին երեք տարեկան դուստր ունեն: Ի դեպ, աղջիկը ծնվել է հենց նույն քաղաքում: Անցյալ տարվա դեկտեմբերին է զույգը հայտնել , որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում, իսկ լույս աշխարհ գալ պատրաստվող երեխայի սեռը մոդելի երկրպագուներն իմացել են արդեն այս ապրիլին:):

Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնու հետ


Մոդելը պլանավորում է վերականգնել կառուցվածքը եւ հուլիսին աշխատանքի վերադառնալ: Առաջին հերթին Ալեսանդրան կմասնակցի “Victoria`s Secret’’ ապրանքանիշի խանութի բացմանը Լոնդոնում:
 
BRAVO.am-ը շնորհավորում է երջանիկ զույգին ու առողջություն մաղթում նորածին բալիկին:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW