Գրող, թատերագիր եւ դերասան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է, հայտնում է Aysor.am-ը՝ հղում կատարելով ՀՀ քննչական կոմիտեին:
«Ֆեյսբուքում ատելություն հրահրելու եւ քարոզելու վերաբերյալ հրապարակում կատարած Վ.Ս.-ն ձերբակալվել է»,- հայտնեցին ՔԿ-ից։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Սահակյանը հրապարակումը կատարել է 2025 թվականի հունվարի 8-ին:
«2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն:
Սեպտեմբերի 29-ին Սահակյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):
Նա ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։


×
774





