×


Մահացել է Անդրեյ Դավիդյանը

60 տարեկանում այսօր կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ երգիչ Անդրեյ Դավիդյանը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել նրա «ֆեյսբուքյան» պաշտոնական էջում: Երաժիշտը Մոսկվայի հիվանդանոց էր տեղափոխվել ինսուլտի ախտանիշներով եւ գտնվում էր կոմայի մեջ:

Անդրեյ Դավիդյանը


«Ռուսաստանի ձայնը 2» հեռուստանախագծից հայտնի երաժիշտը ԽՍՀՄ վաստակավոր արտիստ, տենոր Սերգեյ Դավիդյանի որդին էր: Անդրեյ Դավիդյանի վերջին ակումբային մենահամերգը Երեւանում ամիսներ առաջ էր` հուլիսի 23-ին: Սոուլ, ջազ, ռոք, ֆանկ ոճերում երգող երաժշտին մեր մայրաքաղաք էր հրավիրել շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, որը նրա հիմնադրած «Sound Cake» բենդի անդամներից է։ 

Ցավալի լուրն Արտակն իմացել է առավոտյան.«Ռիգայում համերգների էինք, վերադառնալուց հետո ինքնազգացողությունը վատացել էր, Մոսկվայում տեղափոխեցին հիվանդանոց։ Նա երեք օր կոմայի մեջ է եղել…»։

Արտակ Ներսիսյանը եւ Անդրեյ Դավիդյանը


Ամռանը Երեւանում գտնվելու ընթացքում Անդրեյ Դավիդյանը չէր հասցրել իր սիրելի վայրերն այցելել եւ հաջորդ այցին նախատեսում էր լինել «Մալխաս» ջազ-ակուբում. «Դեկտեմբերին պլանավորված էր համերգային շրջագայություն, ուզում էի կրկին հրավիրել Երեւան…»,-մեզ հետ զրույցում ասել է շրթհարմոնահարը:

BRAVO.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել երգչի հետ 2014 թվականին, որն առաջարկում ենք կարդալ այստեղ: 

Ցավակցում ենք Անդրեյ Դավիդյանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW