Մարտին Մկրտչյանը երեկ դարձել է 32 տարեկան: Ծննդյան օրը երգիչն անցկացրել է Թբիլիսիում՝ կնոջ եւ մտերիմ ընկերների շրջապատում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը:
Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը
Ուղեւորության ընթացքում արված լուսանկարներն իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակել է հոբելյարի կինը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, եւ կատարել հետեւյալ գրառումը.«Ծնունդդ շնորհավոր, իմ ամենալավ ընկեր, իմ սեր»:
Տոնական տորթի վրա, ինչպես կտեսնեք ստորեւ ներկայացված լուսանկարում, պատկերված են ամուսիններն՝ իրենց որդու հետ:):
Մարտին Մկրտչյանը 32-ամյակը նշել է Թբիլիսիում
Հիշեցնենք, որ տարեդարձի օրը երգիչն անակնկալ մատուցեց երկրպագուներին՝ ներկայացնելով նոր՝ «Կարոտել եմ» երգի տեսահոլովակը, որը կարող եք դիտել այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները՝ Հռիփսիմե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: