Այս տարեսկզբին Մարտ Բաբայանը ներկայացրեց «Выходи за мен»я» տեսահոլովակը։ BRAVO.am-ը հայտնել է, որ երգի հեղինակը երգիչն է, իսկ խոսքերը գրել է Աննա Գալկինան։ Պարզվում է՝ Սաբիր Ահմեդով անունով ադրբեջանցի երգիչն այս գործը վերագրում է իրեն եւ «Предложение» վերնագրով երեկ տարածել է համացանցում:
Մարտ Բաբայանը
Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է Մարտի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի հետ. «Նրա գրառումը մեր ընկերներն են նկատել ու տեղեկացրել։ Սկզբում չհավատացի՝ մտածելով, որ հնարավոր է՝ ուղղակի երգը որոշել է երգել, բայց հետո տեսնում ենք, որ հայտարարել է, թե երաժշտության ու խոսքերի հեղինակն ինքն է: Փոխել է միայն վերնագիրը, մեր տարբերակը երեւի չէր հավանել:)»,-ասել է նա:
Պրոդյուսերի խոսքով` միանշանակ պայքարելու են իրենց իրավունքների համար.«Ասացի, որ ստոր քայլ է արել, այդ երգն արդեն տեսահոլովակով ներկայացված է, իսկ նա ջնջեց գրառումս։ Ես էլ տեղադրեցի իմ էջում, եւ մեր ծանոթների ու անծանոթների կողմից աղմուկ բարձրացվեց։ Նա հետո, իհարկե, փոխեց երգի նկարագրությունը, այնուհետեւ ինձ նամակ գրեց. ամեն կերպ ուզում է իրեն արդարացնել»։
Մարտ Բաբայանի «Выходи за меня» հոլովակի նկարահանումներին
Սոֆյա Ղուլյանի փոխանցմամբ՝ Մոսկվայում պատրաստվում են դատարան դիմել՝ ընդդեմ Սաբիր Ահմեդովի.«Չնայած՝ արդեն փոխել է նկարագրությունը, մենք ապացույց տեսանյութ ունենք, երգի հեղինակային իրավունքները գրանցված են։ Քանի որ Ռուսաստանի քաղաքացի ենք, այստեղ կդիմենք դատարան։ Այդ երգն առաջին անգամ Մարտը կատարել է Իրինա Քոչարյանի հարսանիքին, իսկ գործիքավորումն արել են Կարենն ու Սեւակը»։
BRAVO.am
Լուսանկարները` Մարտ Բաբայանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: