×


Մերի Հակոբյանի 25-ամյակն ընկերուհիների հետ եւ իրականացած երազանքը

«Աբելի քույրը» սերիալի դերասանուհի Մերի Հակոբյանը դարձել է 25 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ առաջին բարեմաղթանքը լսել է հայրիկից.«Շատ նրբանկատ է ու ամեն տարի առաջինը հենց ինքն է շնորհավորում»:

Մերի Հակոբյանը


Մերին հաճույքով է պատրաստվում ծննդյան տոնին եւ նախընտրում է ակտիվ մթնոլորտում անցկացնել.«Այդ օրը շատ եմ սիրում, բայց այս տարի սերիալային ծանրաբեռնվածության պատճառով չհասցրի առանձնահատուկ պատրաստվել` նշելով ամենամտերիմ ընկերուհիներիս հետ` Երեւանի ակումբներից մեկում: Իմ կողքին այն մարդիկ էին, ովքեր անշահախնդիր են, ինձ լավ են ճանաչում, ես էլ` իրենց»:

Նա ուրախությամբ տեղեկացրել է, որ տարեդարձին կատարվել է ցանկություններից մեկը.«Շուտով հանդես կգամ նաեւ թատրոնի բեմում` խաղալով Հայաստանում դեռ նմանը չունեցող մի ներկայացման մեջ, որը բուռն քննարկումներ կառաջացնի: Նախնական տվյալներով` պրեմիերան կլինի սեպտեմբերին»:

Մերի Հակոբյանը 25-ամյակը նշել է ընկերուհիների հետ


Մերիի ամենամեծ ցանկությունն է, որ ծնողներն առողջ լինեն եւ իր կողքին.«Այս երազանքը մտապահելիս մյուսներն անկարեւոր են դառնում»,-ասել է նա` հավելելով, որ շատ է ուրախանում, երբ իրեն ծաղիկներ են նվիրում.«Չեմ կարող բացատրել, թե ինչու, երբ հետաքրքիր ու բուարվետ ծաղկեփնջեր եմ ստանում, տրամադրությունս միանգամից փոխվում է»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մերիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW