×


“Միսս Հայաստան 2012” է դարձել Աննա Առաքելյանը

2007 թվականի “Միսս Հայաստան” Մարգարիտա Սարուխանյանն երեկ՝ ապրիլի 10-ին, Հայաստանի ամենագեղեցիկ աղջկա թագը հանձնել է այս տարվա հաղթողին:): Հինգ տարվա ընդմիջումից հետո Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթը:

“Միսս Հայաստան 2012” է դարձել Աննա Առաքելյանը


“Միսս Հայաստան 2012” է դարձել Աննա Առաքելյանը: Երեւանը ներկայացնող գեղեցկուհին 20 տարեկան է, հասակը՝ 173 սմ, սիրում է պարել եւ ընթերցանությամբ զբաղվել: Նախատեսվածի համաձայն՝ հենց ինքն էլ կդառնա “Միսս աշխարհ 2012”-ի Հայաստանի ներկայացուցիչը:

ՀՀ մարզերից եւ Երեւանից մրցույթին մասնակցող աղջիկները բեմ են դուրս եկել լողազգեստներով, երեկոյան զգեստներով, ինչպես նաեւ ազգային տարազներով: Հայուհիներին գնահատել են  Նելլի Խերանյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Տիգրան Ներսիսյանը եւ ժյուրիի մյուս անդամները:

“Միսս Հայաստան 2012” է դարձել Աննա Առաքելյանը


“Միսս Հայաստան 2012” մրցույթի երկրորդ տեղը գրավել է Երեւանը ներկայացնող 17-ամյա Անահիտ Գաբրիելյանը, իսկ երրորդ հորիզոնականում է 18-ամյա Կատերինա Աբրահամյանն Աբովյանից:

Նշենք, որ առաջին անգամ “Միսս Հայաստան” մրցույթն անցկացվել է 1996 թվականին: Այս տիտղոսը կրող առաջին հայուհին Կարինե Խաչատրյանն է, որին հաջորդել են Անգելինա Բաբաջանյանը, Գոհար Հարությունյանը: Մեկ տարի ընդմիջումից հետո՝ 2000 թվականին տեղի ունեցած մրցույթի հաղթող է դարձել Քրիստինա Բաբայանը, 2001-ին՝ Իրինա Թովմասյանը, 2003-ին՝ Լուսինե Թովմասյանը, 2006-ին՝ Մարինա Վարդանյանը:

Լուսանկարները տրամադրել են Ֆոտոլուրը եւ PanArmenian Photo-ն
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW