×


Նազենի Հովհաննիսյանն իրեն փորձում է նոր ոլորտում:)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «ֆեյսբուքյան» իր էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարները՝ տեղեկացնելով, որ զգեստի մոդելավորմամբ անձամբ է զբաղվել.«Երբ չես գտնում քո ուզած զգեստը դիզայներների մոտ, ինքդ ես դառնում դիզայներ)»,-գրել է նա:

Նազենի Հովհաննիսյանը


Բազմաթիվ օգտատերեր հավանության են արժանացրել Նազենիի աշխատանքը, ոմանք էլ շեշտել են, որ էլեգանտ ու նուրբ զգեստների հավաքածու ներկայացնելու ժամանակն է: Ի դեպ, դերասանուհին նշել է, որ մտածում է այդ ուղղությամբ:

Նազենի Հովհաննիսյանը


Մեկնաբանողներից մեկը, սակայն, կարծիք է հայտնել, որ թեեւ զգեստը շատ գեղեցիկ է, ժամացույցի փոխարեն անհրաժեշտ էր նուրբ այլ աքսեսուար ընտրել: Նազենին էլ ի պատասխան գրել է.«Ես սիրում եմ մեծ, առանձնացող ժամացույցներ, այս մեկն՝ առանձնահատուկ։ Դա իմ ոճային ուղղությունն է, նուրբ ու արծաթե ժամացույցը սպասելի է ու տրիվիալ, ըստ իս, բայց դե, որքան մարդ, այնքան ճաշակ։)»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW