BRAVO.am-ն իր այցելուներին առաջարկում է մասնակցել հերթական մրցույթին: Մենք շարունակում ենք գործընկերությունը “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի հետ. այս անգամ մրցույթը նվիրված է Մարտի 8-ի Կանանց տոնին:
“Արմենիա Մարիոթ”-ը սահմանել է գլխավոր մրցանակ` հաղթողն իր ընտրյալի հետ մարտի 8-ին ռոմանտիկ ընթրիք կանցկացնի հյուրանոցի “Կուչինա” իտալական ռեստորանում, մեկ գիշերով կհյուրընկալվի “Արմենիա Մարիոթ”-ում, իսկ առավոտյան սիրահարները կվայելեն հյուրանոցի համեղ ու բազմազան նախաճաշը:
"Արմենիա Մարիոթ" հյուրանոցը
Մրցույթին մասնակցելու համար BRAVO.am-ի այցելուները պետք է պատրաստեն էլեկտրոնային բացիկ` նվիրված Մարտի 8-ի տոնին: Տղամարդիկ կարող են բացիկներ պատրաստել իրենց սիրելիների համար, իսկ կանայք` մայրերի, քույրերի, դստրերի:
Բացիկ պատրաստելու որեւէ ոճական սահմանափակում չկա` այն պետք է լինի ինքնատիպ ու պատրաստված հենց մրցակցի կողմից: Համացանցում եւ այլուր հասանելի էլեկտրոնային բացիկների նմանակումները կորակազրկվեն ու մրցույթին չեն մասնակցի:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ս.թ. փետրվարի 29-ից մինչեւ մարտի 6-ը ներառյալ editor@mediamax.am հասցեով ուղարկել բացիկները` դրանց կցելով ուղարկողի անունը, ազգանունը եւ կոնտակտային տվյալները` փոստային հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար: Բացիկի ծավալը չպետք է գերազանցի 1 մեգաբայթը. ավելի մեծ ծավալ ունեցող աշխատանքները չեն դիտարկվելու:
Բացիկներն անհրաժեշտ է ուղարկել Marriott Contest նշումով subject-ի տողում, այլ նշումներով բացիկները չեն դիտարկվի:
Մրցույթի հաղթողն իր ընտրյալի հետ ռոմանտիկ ընթրիք կանցկացնի հյուրանոցի “Կուչինա” իտալական ռեստորանում
Մասնակցի կողմից բացիկի ներկայացումը նշանակում է, որ կազմակերպիչներին են պատկանում ներկայացված բացիկի հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի ցանկացած խախտման դեպքում դրա ողջ իրավական պատասխանատվությունը կրելու է մասնակիցը, եւ նա որակազրկվելու է մրցույթի կազմակերպիչների կողմից:
Բացիկների ընտրությունը կայացնելու է Մեդիամաքս-ի եւ “Արմենիա Մարիոթ”-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Հաղթող ճանաչված բացիկը կներկայացվի BRAVO.am կայքում:
Հաղթող մասնակիցը հաղթանակի մասին կազմակերպիչների կողմից կտեղեկացվի մարտի 7-ին:
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: