×


Շախմատիստ Գաբրիել Սարգսյանը եւ Լիանա Ավոյանը սպասում են իրենց առաջնեկին :)

Ուղիղ մեկ տարի առաջ` հունիսի 28-ին, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը լքեց ամուրիների շարքը: Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած պսակադրության ֆոտոշարքը BRAVO.am-ը ներկայացրել է, իսկ այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ նորաստեղծ ընտանիքում համալրում է սպասվում: 

Շախմատիստ Գաբրիելյան Սարգսյանը` կնոջ հետ


Գրոսմայստերի եւ կնոջ` Լիանա Ավոյանի առաջնեկը լույս աշխարհ կգա դեկտեմբերին: Գաբրիելը մեզ հետ զրույցում ասել է, որ արդեն իսկ իրեն պատկերացնում է հայրիկի կարգավիճակում եւ երջանիկ է.“Ամուսնությունից հետո մեր կյանքը շատ է փոխվել”:

Շախմատիստի խոսքով` ամուսնության 1-ամյակի առթիվ մեծ խնջույք չեն կազմակերպել, փոխարենը երկուսով նշել են իրենց համար տոնական օրը.“Մեր հարսանիքը շատ հիշարժան էր: Ուզում էի, որ բոլոր հյուրերն անկաշկանդ ուրախանան, այդպես էլ եղավ”:

Շախմատիստ Գաբրիելյան Սարգսյանը` կնոջ հետ


Գաբրիել Սարգսյանն օրեր առաջ է վերադարձել Դուբայում տեղի ունեցած արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից, իսկ այժմ հավաքականի կազմում նախապատրաստվում է օգոստոսին կայանալիք օլիմպիադային:

BRAVO.am
Լուսանկարները` Լեւոն Մկրտչյանի եւ Գաբրիել Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW