×


Շապիկների բացառիկ հավաքածուի եւ զարդերի շնորհանդես, զեղչեր LaGalleria-ում :)

“LaGalleria” լյուքսային բուտիկների հայաստանյան առաջատար ցանցը երեկ` սեպտեմբերի 18-ին, մասնակցել է “Cosmo” շոփինգ-գիշերվան` սահմանելով 70% զեղչ աշուն-ձմեռ 2013-2014 հատուկ տեսականու համար:

"LaGalleria"-ն մասնակցել է “Cosmo" շոփինգ-գիշերվան


Հյուսիսային պողոտա 3 հասցեում(Տերյան-Թումանյան խաչմերուկ) տեղակայված “ԼաԳալլերիա Մեն” եւ “ԼաԳալլերիա Վումն” խանութ-սրահներում շոփինգի սիրահարները մինչեւ կեսգիշեր կատարել են գնումներ մեծ խնայողությամբ, օգտվել detoxing անկյունի առողջ, համեղ հյուրասիրությունից եւ օրգանական կոկտեյլներից, նաեւ ունկնդրել DJ X4O-ի “Բնության նրբերանգներ” նոր սեթը:

“LaGalleria եւ հայ նկարիչներ” շապիկների բացառիկ հավաքածուի առաջին նմուշներից


Ի դեպ, երեկ առաջին անգամ ներկայացվել են “LaGalleria եւ հայ նկարիչներ” շապիկների բացառիկ հավաքածուի առաջին նմուշները: Իտալիայում արտադրված շապիկների վրա պատկերված են Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հակոբյանի, Ժանսեմի եւ Գառզուի աշխատանքները, որոնք համադրել է դիզայներ Կարեն Մովսիսյանը.“Փորձել եմ այնպես վիզուալացնել եւ համադրել, որ նկարիչների գործերն ընկալվեն ոչ միայն որպես նկար, այլեւ ներդաշնակ դիտվեն որպես նորաձեւության նմուշ: Աշխատելիս հասկացա, որ մեծ տաղանդների հետ գործ ունեմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

“LaGalleria”-ի մարքեթինգի եւ PR պատասխանատու Անի Սեդրակյանը եւ դիզայներ Կարեն Մովսիսյանը


Ինչպես տեղեկացրել է “LaGalleria”-ի մարքեթինգի եւ PR պատասխանատու Անի Սեդրակյանը, հավաքածուն շատ շուտով կներկայացվի ամբողջությամբ, իսկ վաճառքից ստացված հասույթը “LaGalleria”-ն կտրամադրի Ազգային պատկերասրահին` նկարների թվայնացման ծրագիրն իրականացնելու համար. “Բարձր նորաձեւության մեջ այժմ ավելի հաճախ են օգտագործում արվեստի գործերը: Այսպես նորաձեւության սիրահարները ավելի մոտ կլինեն հայ գեղանկարի լավագույն ստեղծագործություններին եւ կկարողանան կրել”:

Երեկոյի ընթացքում կայացել է նաեւ “Shourouk” (“Շուրուկ”) հայտնի զարդերի շնորհանդես-վաճառքը. փարիզյան զարդերի տունը համագործակցել է Ժան Պոլ Գոթյե (Jean Paul Gaultier) եւ Հիրոկո Կոշինո (Hiroko Koshino) մեծ համբավ վայելող դիզայներների հետ, իսկ այժմ հայ կանայք եւս հնարավորություն ունեն գնելու այս սեզոնի լավագույն նմուշները:

"Shourouk” հայտնի զարդերն այժմ ներկայացված են նաեւ "LaGalleria"-ում


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել lagalleria.am կամ հետեւել “LaGalleria”-ի “ֆեյսբուքյան” էջին:

Մաղթում ենք ձեզ հաճելի գնումներ:):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW