×


Չհրապարակված կադրեր Հրաչուհի Ամիրյանի հարսանիքից

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ Կամերային թատրոնի դերասանուհի Հրաչուհի Ամիրյանն ամուսնացել է: Նորահարսիկը մեզ է տրամադրել հարսանեկան ֆոտոշարքը, նաեւ պատմել է ամուսնու հետ ծանոթության եւ մեղրամսի մասին:

Հրաչուհի Ամիրյանն ամուսնացել է


«Մեր սիրո պատմությունը շատ հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ շատ անսպասելի է սկսվել: Հրաչն իմ համադասարանցին է: Յոթ տարի շարունակ մտերիմ ընկեր ձեւանալուց հետո խոստովանել է զգացմունքների մասին: Սկզբում, իհարկե, շատ կտրուկ արձագանքեցի, սակայն իր համառության, հոգատարության ու սիրո շնորհիվ ի վերջո հասկացա, որ իրենից պրծում չկա:)»,-պատմել է դերասանուհին:

Հրաչուհի Ամիրյանի հարսանիքին


Հրաչն ու Հրաչուհին պսակադրվել են Մուղնու Սուրբ Գեւորգ վանքում՝ ամուսնու ընկերոջ քավորությամբ: Զույգը հայկական մոտիվներով ոչ ավանդական հարսանիք է ունեցել.«Կազմակերպչական գրեթե բոլոր հարցերով ես եմ զբաղվել եւ արել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օրն իրական հեքիաթի վերածվի: Անչափ ուրախ, ջերմ, խենթ ու խելառ մթնոլորտում է անցել մեր հարսանիքը: Օրն այնքան հագեցած է եղել հաճելի անակնկալներով եւ հետաքրքիր դեպքերով, որ կդժվարանամ առանձնացնել որեւէ մեկը»,-պատմել է նա:

Լուիզա Ներսիսյանը եւ Հրաչուհի Ամիրյանը


Հարսանիքից հետո նորապսակներն այցելել են Հայաստանի գեղատեսիլ վայրեր, ապա մեկնել Վրաստան.«Հրաչը շատ լավ է վերաբերվում իմ մասնագիտությանն ու աշխատանքին, թեեւ այս ոլորտի հետ կապ չունի՝ տնտեսագետ-հաշվապահ է: Նույնիսկ դեպքեր են եղել, որ նա է իմ մեջ ուժ ու ոգեւորություն արթնացրել՝ թույլ չտալով հիասթափությանը տեղի տալ: Ամուսնությունից հետո էլ կշարունակեմ աշխատել իմ շատ սիրելի Կամերային թատրոնում եւ նկարահանվել ֆիլմերում: Թատրոնն իմ ուրիշ աշխարհն է, առանց որի ես ինձ լիարժեք չեմ զգա»,-նշել է Հրաչուհին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հրաչուհի Ամիրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին